Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի մի շարք նորմատիվ ակտեր դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ. Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը հավելել է, թե իբր սա շատ լուրջ սպառնալիք է խաղաղ գործընթացի համար, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը։
«Այս ոլորտում Հայաստանի վարած սխալ քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին խրախուսող աջակցության տրամադրումը շարունակում են մնալ որպես սպառնալիք տարածաշրջանում։ Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղության գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում»,- աել է Բայրամովը և ավելացրել, թե իբր Հայաստանը 50 տոկոսով ավելացրել է իր ռազմական բյուջեն։