Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենի և Սի Ցզինպինի բանակցությունները կոշտ են լինելու. Politico

11/11/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բայդենը «կոշտ բանակցություններ» կվարի Սի Ցզինպինի հետ. գրում է Politico-ն։

ԱՄՆ նախագահը նախատեսում է «կոշտ բանակցություններ» վարել Չինաստանի ղեկավարի հետ՝ կապված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ. պնդում է Politico թերթը։ Քննարկվելիք այլ թեմաներ են՝ կլիմայական համագործակցությունը և «ԱՄՆ-ում օփիոիդների գերդոզավորման համաճարակի տարածման մեջ Չինաստանի դերը»:

Երկու ղեկավարների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում: Վերջին անգամ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները հանդիպել են 2022 թվականի նոյեմբերին,  G-20-ի գագաթնաժողովում, Բալիում: Վերջին անգամ Սի Ծինփինն ԱՄՆ է այցելել 2017թ.

Պարբերականի տվյալներով՝ Բայդենը Չինաստանի առաջնորդին կոչ կանի օգտագործել իր ազդեցությունն Իրանի վրա՝ թույլ չտալու Թեհրանին և նրա կողմնակիցներին միջամտել Իսրայելի պատերազմին՝ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ, ինչը կարող է ավելի լայն տարածաշրջանային հակամարտություն հրահրել։

Ինչպես նշում է հրատարակությունը, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ իրանամետ Հեզբոլլահ շարժումը, որը հիմնվել է Լիբանանում, կարող է արձագանքել ՀԱՄԱՍ-ի կոչերին և երկրորդ ճակատ բացել Իսրայելի դեմ։ Միևնույն ժամանակ, Չինաստանը և Իրանը ռազմավարական գործընկերություն ունեն, որը սնուցվում է Միացյալ Նահանգների նկատմամբ ընդհանուր հակակրանքով. հավելել է թերթը:

Իրանի հետ Չինաստանի կապերը պետք է լինեն Բայդենի և Սի Ցզինպինի «կոշտ խոսակցությունների» մի մասը, որոնք կշոշափեն ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների բոլոր առանցքային հարցերը. գրում է Politico-ն՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյային:

«Երկու առաջնորդները նաև կարծիքներ կփոխանակեն բազմամյա թեժ հարցերի, այդ թվում՝ մարդու իրավունքների, ինչպես նաև Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովում աճող լարվածության շուրջ»,- ասվում է գրառման մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի «ավետում են», որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու

Հաջորդ գրառումը

Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա․ Ուկրաինայի պատերազմը գրեթե ավարտված է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն շուրջ 1000 մՎՏ արևային ֆոտովոլտային կայաններ. ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ

10/11/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10/11/2025
Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հաջորդ գրառումը

Բոլորը կենտրոնացած են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի վրա․ Ուկրաինայի պատերազմը գրեթե ավարտված է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական