ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական 249 ներկայացուցիչներից միայն 26-ն են բացահայտ կերպով ընդունում նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը:
Washington Post-ը խոսել է Սենատի ու Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետականների հետ, և նրանցից քչերն են հայտարարել Բայդենի հաղթանակի բացահայտ ճանաչման մասին: Գործիչների մեծ մասը չի կարողացել հստակորեն պատասխանել այն հարցին, թե ով է հաղթել ընտրություններում: