Կիրակի, 26 Հուլիս, 2026

Բայդենին իմփիչմենթի ենթարկելու մտադրություններ կան

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենին իմփիչմենթի ենթարկելու որևէ ապացույց չկա։

Հանրապետականները հիմքեր չունեն. նշել է Կարին Ժան Պիերը։

«Ես շահարկումներ չեմ անում, սա փաստ է», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Սեպտեմբերի 12-ին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հրահանգել է սկսել Ջո Բայդենի դեմ իմփիչմենթի պաշտոնական հետաքննությունը։ Այն վերաբերելու է իշխանության չարաշահման, արդարադատությանը խոչընդոտելու և կոռուպցիայի մեղադրանքներին։