ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի զղջում իր կոշտ արտահայտությունների համար՝ պատասխանելով Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մամուլի ճեպազրույցում:
Փսակիին հարցրել են՝ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը զղջո՞ւմ է, որ դրական է պատասխանել ABC-ի լրագրողի այն հարցին, արդյոք ինքը Պուտինին համարու՞մ է «մարդասպան»:
«Ո՛չ: Նախագահը ուղիղ պատասխանել է ուղիղ հարցին», ասել է Փսակին, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:








