ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թել Ավիվում կլինի մի քանի ժամով, որից հետո նա կմեկնի Հորդանան։
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Բայդենը կօգտագործի այցը՝ վերահաստատելու ԱՄՆ համերաշխությունն Իսրայելի հետ, ինչպես նաև Վաշինգտոնի հավատարմությունը հրեական պետության անվտանգությանը:
«Բայդենը գալիս է այստեղ Իսրայելի, տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական պահին», – ասել է Բլինքենը՝ ավարտելով ութժամյա հանդիպումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա ռազմական կաբինետի ներկայացուցիչների հետ: