Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Բայդենը հետևում է Նոր Օռլեանում և Լաս Վեգասում կատարված ահեբկչությունների հետաքննությունների ընթացքին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է անցկացրել Նոր Օռլեանում (Լուիզիանա) և Լաս Վեգասում (Նևադա) իրադարձությունների կապակցությամբ։

Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ  ԱՄՆ նախագահ և փոխնախագահ Կամալա Հարիսը հունվարի 2-ին ներքին անվտանգության թիմի հետ քննարկել են Նոր Օռլեանում ահաբեկչության հետաքննության ընթացքը:

Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետության ղեկավարը հանձնարարել է իր թիմին շարունակել ներդնել  բոլոր ռեսուրսները հետաքննությունները հնարավորինս արագ ավարտելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Քուինս թաղամասում գտնվող «Amazura» գիշերային ակումբում: Զոհվել է առնվազն 11 մարդ,  նույնքան մարդ էլ տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

 Իսկ Նոր Օռլեանում մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։

Դրանից հետո Tesla պիկապը պայթել էր Լաս Վեգասում Թրամփի աշտարակի մոտ։ Ըստ նախնական վարկածի՝ գործարկվել է պայթուցիկ սարք: