ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծել է հայաստանյան իրականությունը և տնտեսական ապագան։ Նա նշել է․ «Ես ասում եմ՝ ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում։ Սոված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Լավ բան քիչ եմ տեսնում։ Լուրջ հողային կորուստներ ունենք, որոնք զգացնել կտան ցորենի, մսի, կաթի արտադրության մեջ»։
«Կենտրոնական բանկն ամեն օր հալեցնում է մեր պահուստները։ Միայն հոկտեմբերին 500 միլիոն դոլար փող ծախսեց, մսխվեց», – ասել է Բագրատյանը։
Բագրատյանի կարծիքով՝ առաջին քայլը երկրում պետք է լինի սահմանների մասին փաստաթուղթ ստորագրելը․ պետք է հարկային ռեֆորմներ անել, գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել, բացել նոր ատոմակայան։
Նրա խոսքով՝ ամեն հանձնած տարածքի ու գյուղի հետ մենք ռեսուրսներ ենք կորցնում, ինչը հանգեցնելու է պարենային ճգնաժամի։