Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել է «Թալիբան» արմատական շարժման առնվազն 50 զինյալ:
Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը» ՝ հղում անելով Աֆղանստանի ազգային բանակի 215 -րդ կորպուսի մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության և անվտանգության ուժերը շարունակում են Լաշքարգախի տարբեր հատվածներում հակառակորդի մաքրման և հարձակումներին արձագանքման գործողությունները: Գործողության և օդային հարվածի արդյունքում 51 ահաբեկիչ, այդ թվում՝ նրանց երկու հրամանատարներն սպանվել են, ևս 49-ը վիրավորվել են»,- ասվում է հայտարարության մեջ:
Աֆղանստանում մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և հարձակումներ են սկսել մեծ քաղաքների վրա: