Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արքաների հետ նա դու-ով էր խոսում. Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկո՝ Թեքեյան կենտրոնում

18/03/2026
- Նորություններ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում միկրովիրաբուժության հիմնադիրը. թվում է՝ միայն այս կոչումը բավական է, որպեսզի մարդն իր առաքելությունը կատարված համարի, բայց բժշկի մասնագիտությունը նրա բազմաթիվ կոչումներից, առաքելություններից միայն մեկն էր։ Արտավազդ Սահակյանն ինքն իրենով բանաձևում էր մարդկային, ազգային, պետական արժեքների մի ամբողջ համակարգ։

 Թեքեյան մշակութային միությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր նախաձեռնել Արտավազդ Սահակյանին պարգևատրել միության բարձրագույն պարգևով՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, Ռուբեն Միրզախանյանը Վարպետի հետ արդեն օր ու ժամ էր պայմանավորվել։ Նա էլ ընդդիմացել էր, թե ես արվեստի մարդ չեմ։

Ցավոք, Արտավազդ Սահակյանը մահացավ։

 Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը հանձնվեց նրա որդուն՝ բժիշկ Արամ Սահակյանին։

Արտավազդ Սահակյանին կարելի է ասել ամբողջ Հայաստանն էր ճանաչում։ Նրան միշտ սպասում էին նաև Սփյուռքում, Արցախում։

 Նրա  հետ Արցախի հեռուստատեսության  վերջին հարցազրույցը հետադարձ հայացք է անցյալին՝ ինչպես կատարեց առաջին փոխպատվաստումը, ինչպես էր նա երազում դառնալ ճարտարապետ, բայց դարձավ մարմնի ճարտարապետ, ինչպես է 1990-ականներին կազմակերպել Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի մարտերում վիրավորված մեր տղաների տարհանումն ու բուժումը, ինչպես է դիվանագիտական առաքելություն իրականացրել, մեկնել Արցախ, պատանդառվել, կազմակերպչական կարևոր խնդիրներ լուծել, Արցախում ևս բուժել մարդկանց, կյանք պարգևել։

 Արտավազդ Սահակյանը 7 գյուտի հեղինակ է։ Ամենաանհավանական վիրահատություններ է արել ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում։ Նա գիտնական էր, օժտված բժիշկ, որի համար իր Հայրենիքը, ժողովուրդը բացարձակ արժեք էին։

 Արտավազդ Սահակյանը իրական լեգենդ էր, ֆենոմեն, մարդ-հանրագիտարան. նրան ճանաչելը մեծագույն պատիվ է. Ասում են բժիշկները, ճարտարապետները, լրագրողները, արվեստագետները, բոլորը։ Նրանք հուշեր են պատմում ամենաուժեղ մարդու ամենափխրուն զգացումներից։ Ու թվում է՝ Արտավազդ Սահակյանը իր մեջ ամփոփել է ամբողջ Հայաստանը, ամբողջ հայությանը ու նրա ցավը։ Այդ ցավն էլ նրան տարավ՝ մեզ թողնելով իր անժամանակ հեռացումի մեծ ցավը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում ներածությունը չի եղել առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է. Սրբուհի Գալյան

Հաջորդ գրառումը

Գլխավոր դատախազությունը Բագրատ Սրբազանի դեմ Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրել նոր հայց. փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Նորություններ

«Կանազ» մշակույթի տան հրդեհի հետ կապված 3 կասկածյալ կա

28/03/2026
Հաջորդ գրառումը

Գլխավոր դատախազությունը Բագրատ Սրբազանի դեմ Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրել նոր հայց. փաստաբան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական