2020 թվականի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել էին ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացները։
📎Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ «Վալդայ» ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովի ընթացքում։
Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։
Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը։