Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում Արթուր Վանեցյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են

19/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը։

Ողջունելով հյուրերին՝ Վիտալի Բալասանյանը նշել է, որ պատրաստ է լսել «Հայրենիք» կուսակցության մտահոգություններն ու մտքերի շարունակական փոխանակմամբ ստեղծել համագործակցային նպաստավոր դաշտ։

«ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ հանդիպման ընթացքում մենք շեշտադրել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վտանգավոր բնույթ է կրում։ Եթե Մայր Հայրենիքն ընդհուպ մեկ միլիմետրի շեղում արձանագրի, հակապետական զարգացումներ տեղի ունենան, դա կնշանակի՝ կործանում Արցախի, Մայր Հայրենիքի ու համայն հայության համար»,- ընդգծել է  Վիտալի Բալասանյանը։

Մատնանշելով Արցախի հերոս Բալասանյանի անուրանալի դերը Արցախի գոյամարտի ու հաղթանակի կերտման գործընթացում՝ Արթուր Վանեցյանը շեշտել է , որ ճիշտ է՝ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները միջազգային հարթակներում երկու տարբեր պետություններ են, սակայն միմյանց հետ խորապես փոխկապակցված են «Մեկ հայրենիք, երկու պետություն» գաղափարի շրջանակում։

Արթուր Վանեցյանը նկատել է, որ վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Վիտալի Բալասանյանը մասնակցեց որպես նախագահի թեկնածու՝ ստանալով բավական շատ ձայներ։ «Ընտրությունների արդյունքները փաստեցին, որ Արցախի ժողովրդի մի ստվար զանգված աջակցում ու վստահում է Վիտալի Բալասանյան քաղաքական ու ռազմական գործչին։ Իզուր չէ նաև, որ Արցախի ԱԺ-ում «Արդարություն»-ը ներկայացված է որպես խորհրդարանական երրորդ ուժ»,-ասել է  Վանեցյանը։

Անդրադարձ կատարելով հայկական ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ընդգծել է, որ «Հայրենիք» կուսակցությունը ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժ է, որի գաղափարախոսությունը հիմնված է ազգային արժեքների պահպանման ու պետական շահի առաջ մղման վրա։

Շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղաքական իշխանությունը, մեղմ ասած, «վատառողջ» է՝ Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել առ այն, որ առանց ուժեղ ընդդիմության, իշխանությունը վտանգավոր է պետության և ժողովրդի համար։

«Որոշ ուժերի կողմից այսօր ոտնահարվում են մեր ազգային արժեքները եւ ինքնությունը, սակայն գաղափարակիցների հետ միասնական ջանքերով մենք կպայքարենք նման հակապետական մտածելակերպ ունեցող անհատների ու խմբավորումների դեմ»,-ասել է Վանեցյանը՝ մատնանշելով, որ պետական շահից վեր որևէ արժեք գոյություն չունի, հետևաբար համախմբումը պետք է տեղի ունենա հենց այդ գաղափարի շուրջ։

Հանդիպման ավարտին Վանեցյանը նշել է, որ նախքան արցախյան այցը «Հայրենիք»-ը Երևանում հյուրընկալել էր «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներին, ու քաղաքական երկու ուժերի փոխայցերը կրելու են պարբերական բնույթ։

«Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն, ինչի շրջանակում փաստաթղթային հիմք կհանդիսանա համագործակցության մասին հուշագիրը»,-հանդիպումն ամփոփել է  Վանեցյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հորդորում ենք Հայկ Մարությանին չթիրախավորել ազատ խոսքը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Հաջորդ գրառումը

«Սասնա ծռերի» Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

«Սասնա ծռերի» Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական