Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի նախագահը հակաճգնաժամային խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի անդամներին՝ կառույցի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են   2020 թվականի պատերազմի ու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ռազմա-քաղաքական, սոցիալ- տնտեսական  իրավիճակին առնչվող հարցեր:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարևորել է  պետական իշխանության և հանրային շրջանակների միջև համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով՝ համոզմունք հայտնելով, որ նորաստեղծ խորհուրդը դառնալու է այդ գործընթացի կարևոր օղակներից մեկը: