Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները. Օսկանյան

20/12/2024
- Նորություններ, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Արցախի հարցից. Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանի նախագահը բազմաթիվ հայտարարություններ է արել և կարծես թե ամեն ինչ ավելի հստակ է դառնում, թե ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահն այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Չգիտեմ՝ խաղաղության պայմանագիրն ինչ է ենթադրում, վստահ եմ, որ այնտեղ արդեն Հայաստանի կողմից բազմաթիվ զիջումներ են արվել, կան իհարկե մեր տեսանելի զիջումները՝ Արցախի կորուստը, զոհերը, Հայաստանի տարածքի մի մասում Ադրբեջանի մխրճվելը, պայմանագրում վստահ եմ այլ զիջումներ ևս կան:

Առաջին՝ պարզվում է 300,000 ադրբեջանցիներ դիմումն արդեն ՀՀ իշխանություններից ինչ որ մեկի սեղանի վրա է, որից պատասխան են սպասում: Երկրորդ՝ բողոք կա, որ պետք է ԵՄ դիտորդները հեռանան, երրորդ՝ Ադրբեջանը բողոքում է, որ ինքն ուզում է արգելի, որ ՀՀ-ն կարողանա զենք գնի այլ երկրներից: Խոսում է Սահմանադրությունը փոխելուց: Չի խոսում միջանցքի մասին, նախկինում է խոսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը  համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Միջանցքն  ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ողղակի կմտնի և կվերցնի:

Ալիևն ինքն համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և դա արդեն իր իրավունքն է  մտնել և վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սրա հակառակ, որ ՀՀ իշխանություններն ասում են , որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ-ի համար, բայց դա ոչինչ չի նշանակում, ընդհակառակն ինձ մտահոգում է անձամբ, Փաշինյանն ասել էր Արցախն ՀՀ է ու վերջ, հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին: Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով:

Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չի, Փաշինյանի պատասխանը պիտի լիներ, որ դա քո գործը չի, մենք որպես սուվերեն պետություն ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, գնա դու քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս  6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը դա ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ Փաշինյանը, դա այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանը վերջում եզրափակել է, որ Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանի ամեն մի քայլ փոխվում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իրենց տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հրացը օրակարգ»,- ասել է Օսկանյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը

Հաջորդ գրառումը

Վաչե Տերտերյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նամակներ են ուղարկվել Թրամփին, Հերցոգին, Միլեյին՝ Վիգեն Էուլջեքյանին ազատ արձակելու դիմումով

26/11/2025
Տեսադարան

Էս գործի մեջ ականջներ կան. ընտրենք ճիշտ թիրախներ, և իրավիճակը գլխիվայր շուռ կգա. Նահապետյան

26/11/2025
Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի հետևանքով զոհվել է 13 բնակիչ և մեկ հրշեջ

26/11/2025
Նորություններ

Անկարան ավելի է խորացնում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները. Թուրքիայի պաշտպանության նախարար

26/11/2025
Հաջորդ գրառումը

Վաչե Տերտերյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական