Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբը արդեն ձևավորված է:
Ես համաձայնել եմ Հանձնախմբի անդամների առաջարկությանը՝ համակարգելու դրա աշխատանքները։ Առաջիկայում, երբ ամբողջանա Հանձնախմբի կազմը, կհրապարակվեն մյուս անդամների անունները, ինչպես նաև մանրամասներ անելիքների մասին։
Այս պահին կարող եմ ասել, որ Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։
Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև։
Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով։ Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն։
***
In collaboration with the major political forces of Nagorno-Karabakh, the Committee for the Defense of the Right to Collective Repatriation of the people of Artsakh and their other fundamental rights has been established.
Following the recommendations of the Committee members, the responsibility for overseeing the Committee’s activities has been assigned to me, and I have accepted this role. The Committee will provide information about the start of its activities, the Committee members, and other details in the coming days.
At this moment, I can assert that the primary mission of the Committee is to advocate for and pursue the right of the collective repatriation of the Artsakh people with international guarantees, ensuring their safe, secure and dignified resettlement in their homeland.
I am convinced that the pursuit and realization of this goal will contribute to the establishment of genuine peace between Armenia and Azerbaijan. Achieving enduring peace in the region remains unattainable when a segment of the Armenian people is forcefully uprooted from its homeland, and a coerced notion of “peace” is imposed upon Armenia, with the looming threat of further losses. Such a fragile notion of “stability” is inherently impermanent. Lasting and stable peace can only be realized through a well-rounded resolution that involves the restoration of the rights of the people of Artsakh.