Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի էթնիկ զտման դուռը բացած Փաշինյանն իր վրա է վերցնում նաև Հայոց ցեղասպանության թեման փակողի, ժխտողի, կասկածի տակ դնողի ֆունկցիան. պատմաբան

27/01/2025
- Նորություններ, Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի հարցերի շարանն ի վերջո տանում է նրան, որպեսզի Հայաստանում ամրապնդվի թուրքական այն նարատիվը, որ կա՛մ Հայոց ցեղասպանություն չի եղել, կա՛մ եթե եղել են հայերի կոտորածներ, ապա հենց հայերն են դրանում մեղավոր, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ցեղասպանության թեմայով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Այսօր ունենք մի իրականություն, երբ ՀՀ իշխանությունը փորձում է  թուրքական խոսույթը պարտադրել մեր ժողովրդին՝ մաս-մաս, կաթիլ-կաթիլ, որ մեր մեջ կասկած սերմանի՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե ոչ կամ հնարավոր է՝ զո՞հն էր մեղավոր, ոչ թե դահիճը»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա «Հայաքվե» խորհրդի անդամ, պատմաբան Մենուա Սողոմոնյանն իր հերթին նշեց՝ ականատես ենք մի իրողության, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությունը ներթափանցում է Հայաստան՝ ՀՀ ղեկավարման բարձրագույն օղակ։

«ՀՀ վարչախումբն իր վրա է վերցնում Ցեղասպանության ժխտման, նենգափոխման թուրքական ժխտողականության շարունակությունը։ Մինչ այս՝ նորանկախ Հայաստանում, պաշտոնական դիրքորոշումը հետևյալն էր՝ պատմական իրողությունը քննարկամն առարկա չէ, Հայաստանը չի մտնում որևէ գործընթացի մեջ, որը նպատակ կունենա քննարկելու եղելությունը և դրա հետ կապված հարցերը։

Այսօր Նիկոլ Փաշինյանն անոնսեց, որ իր վրա է վերցնում Ցեղասպանության եղելությունը պատմաբանների կողմից քննարկելն, ուսումնասիրելն ու գնահատական տալը։ Սրանով, բացի նրանից, որ ինքը հանդիսանում է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած, Արցախի էթնիկ զտման դուռը բացած պաշտոնյա, նաև իր վրա վերցնում է Հայոց ցեղասպանության թեման փակողի, ժխտողի, կասկածի տակ դնողի ֆունկցիան»,- ասաց պատմաբանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի անունն այսուհետ պետք է դասվի Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների և գիտնականների անունների շարքին։

Մենուա Սողոմոնյանը չբացառեց, որ իշխանությունների հրահանգները սիրահոժար կատարող պատմաբանների որոշակի շրջանակների պատվեր իջեցվի Ցեղասպանության եղելությունը շարադրել նոր լույսի ներքո։

«Եթե նման բան լինի, ամենևին զարմանալի չի լինելու, որովհետև մեր ինքնությունից Ցեղասպանության ջնջումը նա իր համար հռչակել է կարևոր ուղղություն։ Երբ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից, դա ուղիղ նշանակում է, որ ՀՀ գործող վարչախումբը համաձայնություն է տալիս հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության կրկնման»,- ասաց նա։

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն իր հերթին հավելեց, որ ՀՀ իշխանություններն իրենց ոճով փորձում են գնդակը հանրային դաշտ գլորել, ապա տեսնելով հանրային կոշտ արձագանքը՝ փորձել հետ սողալ, մեղմացնել խոսույթը։

«Մենք բոլոր հնարավոր միջոցներով պետք է պայքարենք սողացող թուրքացման դեմ։ Ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի ներողություն խնդրել, երբ կանգնած կլինի դատարանում, և իր առջև դրված կլինեն բազմաթիվ մեղադրանքներ»,- ամփոփեց Չալաբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փարիզի 12-րդ շրջանի քաղաքապետարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը. Թանդիլյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական