Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի զորակցության շարժումը թափ է հավաքում

ԹՄՄիության նվիրահավաքն սկսվեց Սփյուռքով մեկ

Գումարային առաջին փոխանցումներին զուգահեռ, որը շարունակական բնույթ է կրելու, Մ.Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միության Կենտրոնական վարչությունը նախաձեռնել է շրջափակված արցախահայությանը առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելու լայնածիր դրամահավաք:

Նկարում՝ անգլերեն համապատասխան հաղորդագրություն-կոչը, որն արդեն տարածվել է սփյուռքահայ բոլոր գաղթօջախներում:

Արդյունքների մասին ԱԶԳ-ը կտեղեկացնի պարբերաբար: