Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Արցախի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի կրակոցներից ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է: