Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս փաստաթղթի նշանակությունը շատ ավելի սիմվոլիկ է, քան իրավական կամ այլ տիպի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին հրամանագրին։

«Կրկնում եմ՝ որևէ հրամանագրով հնարավոր չէր Արցախի Հանրապետությունը լուծարել և կամ հիմա որևէ հրամանագրով հնարավոր է այդ լուծարման ակտը չեղարկել։ Ես այս և նախորդ հրամանագրերի ո՛չ իրավական հետևանքներ եմ տեսնում, ո՛չ էլ այդպիսիք կարող են լինել։
Եթե խոսում ենք հակասահմանադրական հրամանագրի ստորագրման մասին, ապա այլ իրավիճակներում սրան պետք է հետևեին այլ գործընթացներ, քանի որ ինչպես հնարավոր չէ որևէ հրամանագրով որևէ պետություն լուծարել, այնպես էլ որևէ հրամանագրով հնարավոր չէ այդ պետության լուծարման գործընթացը կասեցնել»,- ասաց Արա Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ առաջին հրամանագիրը, որով իբրև թե Արցախի Հանրապետությունը լուծարվում էր, պետք է անցներ որոշակի ընթացակարգ՝ ընդհուպ հասնելով Սահմանադրական դատարան, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։

«Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք խոսել այն մասին, որ այդ հրամանագիրն ընդամենը թղթի կտոր էր և ոչ ավելին։ Այն ընդամենը խորհրդանշական ակտ էր՝ կազմված և հրապարակված մեզ հայտնի իրադարձությունների հետևանքով։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ քայլեր պետք է արվեին հրամանագրի հրապարակումից հետո, ապա, իմ խորին համոզմամբ, դրանք պետք է լինեին շատ ավելի գործնական հողի վրա։ Խոսքը վերաբերում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ աշխատանքներին, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններ բացելուն, համապատասխան գործունեություն ծավալելուն։ Իրականության մեջ սրանք են Արցախի հարցը հրապարակ բերելուն միտված քայլերը և ոչ թե որևէ հրամանագիր կամ այդ հրամանագրի չեղարկում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Facebook-ի իր էջում այսօր հրապարակել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունն ու դրա կառուցվածքային միավորները լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին։  Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրն ընդունվել է՝ ելնելով բացառապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու անհրաժեշտությունից, կենսական շահերն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, հիմքում ունենալով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքների և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

 1. Անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։ Նշենք, որ Սամվել Շահրամանյանը հրամանագիրն ստորագրել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ. Միրզոյան

Հաջորդ գրառումը

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025
Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
Նորություններ

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025
Հաջորդ գրառումը

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական