«Օսկարի հետ գիրք կարդալու համար ամուր նյարդեր եւ հաստատակամություն է անհրաժեշտ»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել խորհրդավոր լուսանկարը՝ գրքի ու Օսկար անունով իր կատվի հետ։
Մինչ Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը ջանում է իր անվրդով ու խաղաղ օրը հումորով համեմել ու սիրալիր նախատել իր Օսկար կատվին, արցախահայությունը չգիտե՝ իր դժբախտությունների համար ո՞ւմ նախատի։ Մինչ Աննա Հակոբյանը իր տաքուկ երեկոն է վայելում, Արցախը հենց այս պահից սկսած՝ կարող է ենթարկվել հումանիտար աղետի։
Ի գիտություն Աննա Հակոբյանի՝ Հայաստանում գտնվող արցախցիները չեն կարողանում Արցախ մեկնել, քանի որ ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը, որտեղ արգելափակված 100 հայ կա։ Արցախն այս պահին շրջափակման մեջ է, իսկ Հայաստանի անվտանգությունը ևս մազից է կախված։