Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը՝ լևոնանիկոլական անբարոյականության զոh․ 7or.am

11/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

7or.am-ը գրում է․ Նրանք, ովքեր ասում են, որ քաղաքականությունն անբարոյականություն է ու դա նորմալ են համարում, պետք է իմանան, որ Արցախի պետականությունը մենք կորցրեցինք անբարոյական քաղաքականության արդյունքում։

Սեփական անբարոյական քաղաքականության մասին օրերս խոստովանեց ՀՀ 1–ին նախագահի գլխավոր խորհրդական աշխատած Ժիրայր Լիպարիտյանը։ Նա անիրական ու ցնորամիտ որակեց այն, որ մենք պահանջում էինք Արցախի անկախությունը։ Դա, ըստ էության, հայտարարություն էր այն մասին, որ Ղարաբաղյան շարժումն է եղել ցնորամիտ։ Ու քանի որ անկախ Հայաստանը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, ապա ստացվում է, որ անկախ Հայաստանն է ցնորամտություն։ Ահա թե ովքեր են կառավարել Հայաստանում Ղարաբաղյան շարժման ալիքի վրա։

Շնորհակալություն հայտնելով Լիպարիտյանին անկեղծ խոստովանության համար՝ պետք է արձանագրել, որ հենց սա՛ է քաղաքական անբարոյականությունը։

Լիպարիտյանը համարում է, որ ճիշտն այն կլիներ, որ Լեռնային Ղարաբաղն ունենար էթնո–մշակութային ու տարածքային ինքնավարություն Ադրբեջանի կազմում (ի դեպ, այս կոդի մեջ Տեր–Պետրոսյանը խոսել էր նաև 1–ին պատերազմի տարիներին, իսկ հետո այդ թեզը պաշտպանեց հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում)։

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Լիպարիտյանն ափսոսանք է հայտնում, որ իր ու Լևոն Տեր–Պետրոսյանի այդ ծրագիրը կյանքի չկոչվեց։ Այսինքն՝ ափսոսում է, որ 90–ականներին չհամաձայնեցինք Լեռնային Ղարաբաղն ինքնավարության կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում։

Ահա այստեղ է, որ քաղաքականությունն անբարոյական է դառնում։ Քանզի «Միացո՛ւմ» կարգախոսն ունեցող Ղարաբաղյան շարժման ու «Ղարաբաղ» կոմիտեի միջոցով գալ իշխանության ու հետո հայտարարել, որ Ղարաբաղի խնդիրը խանգարում է Հայաստանին զարգանալ ու պետք է այն թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի ճանապարհները բացվեն ու լավ ապրենք, անբարոյականություն է։

Այդ անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ է Նիկոլ Փաշինյանը, ով 2008–ին պաշտպանում էր Տեր–Պետրոսյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ծրագիրը և հանուն այդ ծրագրի կյանքի կոչման՝ դարձավ մարտի 1–ի 10 զոհերի պատճառ։

Հետագայում իշխանության գալով Նիկոլն արդեն հազարավոր զոհերի գնով իրագործեց լևոնական ծրագրերն Արցախի մասով։

Այն, ինչ 2020–ին տեղի ունեցավ Արցախի հետ, սպասելի էր, քանզի տերպետրոսյանական անբարոյական քաղաքական միջավայրի ծնունդ Փաշինյանից այլ բան չէր սպասվում։ Տարբերությունն այն է, որ Լ․ Տեր–Պետրոսյանը պոպուլիստ չէր և ուղիղ էր ասում, որ պետք է հանձնել, իսկ պոպուլիստ Փաշինյանը նույնն արեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», «Հաղթելու ենք» գոռալով։

Փաշինյանն էլ Տեր–Պետրոսյանի պես, փաստացի, գոռաց «Միացո՛ւմ», բայց այնպես իրարից անջատեց զույգ հայկական պետությունները, որ մինչև հիմա արնահոսում են Հայաստանն ու Արցախը։

Անբարոյականությունը հենց սա՛ է։ Եվ այդ անբարոյականությանը պետք է վերջ տալ՝ լևոնանիկոլականությունն ուղարկելով զիբիլանոց։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ-ն միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր 3 պատգամավոր կալանավորված են, իսկ դեսպանները լռության մեջ են. Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին օգտակար կլինի, եթե ՀՀ-ն փորձի Իրանից սպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածություն ձեռք բերել. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
Միջազգային

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Նորություններ

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին օգտակար կլինի, եթե ՀՀ-ն փորձի Իրանից սպառազինություն ձեռք բերելու պայմանավորվածություն ձեռք բերել. քաղաքագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական