Արտահերթ ընտրություններ չենք պլանավորում. Փաշինյան

Մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրության նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այդտեղ նորություն չկա. հունվարի 25-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք արտահերթ ընտրություններ չեն պլանավորում իրականացնել»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ սոցցանցերում իր ակտիվության մասին խոսակցություններին. «Կարծում եմ՝ դա էլ ավելի մեծ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունից է բխում, և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունի»։
