Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

19/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) ձերբակալվել է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հանդես եկող, ՈՒՀԱ-ի նախկին անդամ, պրոդյուսեր, միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի Արմեն Գրիգորյանը: 

Ճանաչողները նրան բնութագրում են որպես զարգացած, հայրենիքի հոգսերով ապրող, ընկերասեր, իր գործի գիտակ անձի, բարեկիրթ ընտանիքի զավակի:

Մենք չենք ուզում մեկնաբանել Արմեն Գրիգորյանին մեղսագրված արարքի հիմնավորվածությունը, սակայն մեր գնահատմամբ նրան բերման ենթարկելու կոշտ եղանակը, այն լուսաբանելը, այնուհետ ձերբակալելն ու կալանավորելն ակնհայտորեն իրենց մեջ պարունակում են անձին պատժելու, ինչպես նաև հանրությանը դաս տալու, վախեցնելու տարրեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված կարգով 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները, ուստի տարիներ շարունակ մենք առնչվել ենք այս հանցակազմով քննվող քրեական գործերի հետ: Վստահաբար կարող ենք փաստել, որ դժվար է անգամ մտաբերել, որ այս հոդվածով երբևէ որևէ մեկը կալանավորված լինի: Եթե նույնիսկ նման դեպք էլ եղել է, ուրեմն գործ ենք ունեցել առանձնահատուկ վտանգավորություն ներկայացնող անձի հետ, որի վերաբերյալ կոնկրետ, առարկայական փաստեր, տվյալներ են եղել, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել վարույթին, կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Բացի այդ նման քրեական գործերի նախաքննության ընթացքում անձի բանավոր խոսքի առանձնահատկությունների վերլուծության, լսարանի վրա տեղեկատվության ազդեցության, բառապաշարի իմաստային ու ոճային վերլուծության նպատակով պարտադիր նշանակվել ու իրականացվել են լինգվիստական (հոգեբանական և լեզվաբանական) փորձաքննություններ, որոնց եզրակացության հիման վրա է միայն 226 հոդվածով տրվել արարքի որակումը:

Արմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են և այս կարճ ժամանակահատվածում իրականացվել է այդօրինակ փորձաքննություն:

Գնահատելով ստեղծված իրավիճակը` Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ, պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում: Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ ինչպես նա, այնպես էլ որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու, նվաստացնելու, քաղաքացիների արժանապատվությունը և պետք է դրսևորի զուսպ պահվածք:

Չնայած նրան, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուց հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը կոնկրետ քրեական գործերով փաստաբանական գործունեություն դեռևս չի իրականացնում, հասարակական գործունեությանը զուգահեռ զբաղված է անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, ուժերը փորձում է բիզնես ոլորտում, ինչպես նա, այնպես էլ մեր մյուս գործընկերները պատրաստակամ են Արմեն Գրիգորյանին ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն»:

Աղբյուր` Panorama.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր զիջումների է գնալու Նիկոլը. Աշոտյան

Հաջորդ գրառումը

Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին. Սուրեն Պարսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին. Սուրեն Պարսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական