Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արմեն Գրիգորյանը Թեհրանում է. նա կհանդիպի իրանցի գործընկերոջ հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կիրակի ժամանել է Թեհրան՝ հանդիպելու իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ Ալի-Աքբար Ահմադիանի հետ. հայտնում է Mehr գործակալությունը։

Հայ պաշտոնյայի այցի օրակարգում է տարածաշրջանում վերջին զարգացումների և երկկողմ հարաբերությունների, հատկապես տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտների քննարկումը։