Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է

28/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին ասված է պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի տարածած հայտարարությունում։ 

«Մեկ տարի, մեկ ամիս և 10 օր… 

Ուղիղ այսքան ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանիրավի քրեական հետապնդման ենթարկվեց պետական գործչի (Նիկոլ Փաշինյան) սպանության նախապատրաստության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։

Այս քրեական հետապնդումը զուգորդվեց Արթուր Վանեցյանի ձերբակալությամբ, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ, որն ի դեպ դատարանում անձամբ ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնուհետև Արթուր Վանեցյանին կալանավորելու փորձերը շարունակվեցին նաև վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում։ Խուզարկություններ իրականացվեցին ոչ միայն Արթուր Վանեցյանի բնակարանում, այլ նաև նրա ծնողների բնակարանում, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակում։ Հեռուստատեսությամբ պարբերաբար եթեր էր հեռարձակվում ահասառսուռ ձայնով մի տեսահոլովակ, որ պատմում էր Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստող խմբի մասին։ Այս ողջ ընթացքում Արթուր Վանեցյանի նկատմամբ կիրառված էր խափանման միջոց, սահմանափակված էր նրա սահմանային տեղաշարժը։

Այս քրեական գործի քննության առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ գործ ունենք մտացածին, որևէ բանական հիմք չունեցող մեղադրանքների հետ։ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշմամբ էր անգամ հաստատվել, որ առկա չէ հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը հնարավոր է առնչություն ունենա իրեն վերագրվող արարքներին։ 

Եւ նման պայմաններում է, որ միայն 2021 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ դադարեցվել է Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Կայացված որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առկասարակ տեղի չի ունեցել»,- նշված է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Եռաբլուր

Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքն ամփոփիչ նիստ է հրավիրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025
Նորություններ

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025
Հաջորդ գրառումը

«Հայաստան» դաշինքն ամփոփիչ նիստ է հրավիրել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025

Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։...

ԿարդալDetails

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական