«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը տեղեկացնում է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց նոր ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:
«Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»,- հայտնել է Սոս Հակոբյանը: