Քիչ առաջ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 5։3 հաշվով հաղթեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոզիլո Կինդելանին։
Նշենք, որ 2023-ին, Աշխարհի առաջնությունում նույն մարզիկի հետ մենամարտում Արթուրը պարտվել է։ Փաստորեն, այսօրվա խաղը ռևանշ էր։
Արթուրը հաղթեց կուբացուն, անցավ եզրափակիչ և կպայքարի Օլիմպիական ոսկու համար։
Հիշեցնենք, որ «Սպիտակ արջը» 1/8 եզրափակչում 9:0 հաշվով հաղթեց հարավկորեացի մարզիկին, քառորդ եզրափակչում 9:5 հաշվով՝ Ուզբեկստանի ներկայացուցչին։