Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ գերիների հարցը իր ուշադրության կենտրոնում է։
«Չկա որևէ բանակցություն, որևէ հանդիպում, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ, ուղղակի չկա նման բան»,- այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Միաժամանակ Փաշինյանն այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ արդյոք հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Չգիտեմ՝ ինչ հրապարակման մասին եք խոսում։ Չեմ կարդացել, չեմ լսել, չեմ մեկնաբանում»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանը հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել Թրամփին՝ պատճառաբանելով, թե դա կարող է խանգարել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը։