Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդեն որերորդ անգամ է՝ ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին

17/06/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այո, մամուլում շրջանառվում է, որ սահմանադրական  կարգը տապալվում է, այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ հարցերին։

Նախարարը նշեց, որ պետք է փոքրիկ դասախոսություն անցկացնի «սահամանադրական կարգի տապալում» հասկացության առնչությամբ։

 «Դա նշանակում է, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունները, իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին՝ ՀՀ ինքնիշխանությանը, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնաիշխան, սոցիալական, իրավական պետություն է, խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, խոսքն այն մասին է, մեր երկրում գործում է  իշխանությունների տարանջատման սկզբունքը, մեր երկրում ընտրությունները կայանում են այնպես, ինչպես կայանում են։ Եթե չեմ սխալվում, Սահմանադրության 1-7-րդ հոդվածների մասին է խոսքը։ Այդ նորմերի գործողության փաստացի դադարումն է  նշանակում սահմանադրական կարգի տապալում»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ՔՊ-ականների համար և՞ս դասախոսություններ է կարդում, Գալյանը պատասխանեց.

«Արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ  անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ  ձեր՝ իրականում շատ տարօրինակ  և անհարգալից  պահվածքին։ Եթե հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսել այն, ինչ ես եմ ասում։

Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի, անձի մասին, այդ թվում և  իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է  արված,  դրա մասին խոսելը երբևէ, որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում»։

Մեկ այլ հարցի՝ Նիկոլ Փաշինյանն արդյոք չի գերազանցում իր լիազորությունները, հակասահմանադրական քայլ չի՞ անում՝ խառնվելով Վեհափառի կուսակրոնության ուխտի թեմային՝ նախարարը հարցին հարցով պատասխանեց.

«Ի՞նչ է նշանակում հակասահմանադրական գործողություն անել։ Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ո՞վ ունի։ Եկեղեցին սահմանադրական մարմի՞ն է, թե ոչ…»։

Այնուհետև նա ընդհատեց հարցազրույցն այն պատճառով, որ լրագրողները  իրեն հարցն են տալիս, թեև ինքը դեռ  նախորդ հարցի պատասխանը չի ավարտել։

«Դուք ինձ չեք հարգում»,- ասաց Գալյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ երբևէ հարցերին  սպառիչ պատասխաններ չի տալիս, նախարարն ասաց. «Անհնար է, ժողովուրդ, անկեղծ, ամեն անգամ… ձեզ բոլորին հրավիրում եմ արդարադատության նախարարություն լրագրողական,  իրավական տեսանկյունից, էթիկայի և իրավական կրթության հետ կապված երկխոսություն ունենալու»։

Լրագրողները հարցրեցին՝ այդ դեպքում «դոմփել»-ը ո՞ր էթիկայի մեջ է մտնում, կամ՝ «վարչապետը երբ որ այդ բառապաշարով է խոսում, գուցե իրե՞ն հրավիրեք էթիկայի դասախոսության»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

Հաջորդ գրառումը

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական