Արդեն երկու ժամ է Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի շենքի մոտ են: Բաղրամյան պողոտան ամբողջությամբ փակ է:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները մուտք են գործել Ազգային ժողովի շենք, մտադիր են քվորումի առկայության պարագայում արտահերթ նիստ հրավիրել, որի օրկարգում պետք է լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս հայտարարել է, որ իրենց պատգամավորները բոլորը խորհրդարանի շենքում են:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամվորներից ոչ մեկը չի եկել Ազգային ժողովի շենք, իսկ ռանց նրանց արտահերթ նիստ չեն կարող հրավիրել:
News.am