Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, նկարներ հրապարակել։
Նրա այդ գրառումն ամբողջությամբ մատնում է հեղինակի դիրքորոշումն ու նախարարին ոչ վայել վարքագիծը։
Մինասյանը ղեկավարում է մի կառույց, որը անկողմնակալություն ու անաչառություն է ենթադրում։ Հիմա հարց՝ հնարավո՞ր է հավատալ այդ կառույցի անկողմնակալությանն ու անաչառությանը, եթե դրա ղեկավարն այսպիսի ծաղրական, ոչ պատշաճ ու պետական գործչին ոչ վայել գրառում է անում։
Գրիգոր Մինասյանը զրպարտչական, հանրությանը մոլորեցնող, ապատեղեկատվական հայտարարություն է տարածել, որի իրավունքը պարզապես չունի։
Նա ինքը պետք է պայքարի այսպիսի երևույթների դեմ, մինչդեռ հենց ինքն է դրանց տարածողն ու խրախուսողը։
Նա այս պահին ապացուցում է, որ կատարում է կառավարության գլխի հրահանգն ու թելադրանքը, ապացուցում է, որ ընտրովի «արդարադատության» նախարար է, որից արդարադատություն սպասել չի կարելի։