Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաքս գետի հայկական կողմի պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն

07/09/2023
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։ 

Ըստ հիմնավորման՝ ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով:

Համաձայն 1973 թ. վերասահմանանշման, Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետևանքով ներկայումս ջրազրկվել և պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին և ներկայիս հուների միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ:

Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում և խուսափել հետագա փլուզումներից: 2022 թ.-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։  

Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առևանգված 3 տղաները վերադարձվել են. Radar Armenia

Հաջորդ գրառումը

Կառավարությունը Լոնդոնում 8 միլիարդ դրամ արժողությամբ շենք կգնի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Դատավոր Ֆարխոյանը Լիդյա Մանթաշյանի կալանքը 3 ամսով երկարացրեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Հաջորդ գրառումը

Կառավարությունը Լոնդոնում 8 միլիարդ դրամ արժողությամբ շենք կգնի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական