Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը Թեհրանում է. նրան ընդունել է իրանցի գործընկերը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում է։ Նա Իրան է այցելել երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հրավերով։

Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։

Հանդիպումից հետո Թեհրանում նախատեսված է նախարարների մամուլի ասուլիսը:

Նախատեսված են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության մյուս պաշտոնյաների հետ։