ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Միրզոյանը նկատեց, որ չնայած հաստատված խաղաղությանը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դեռևս չլուծված է մնում ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների և պատանդների հարցը։
Նախարարի հավաստիացրեց՝ ամենօրյա աշխատանք է տարվում, որը միշտ չէ, որ տեսանելի է և միշտ չէ, որ արդյունավետ։
«Բայց մենք աշխատում ենք։ Ինչպես միշտ, ուզում եմ հույս հայտնել, որ կլինեն լավ լուրեր։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը», – ասաց արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ երեկ Շարմ էլ Շեյխում իր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է այդ հարցը։
«Հուսանք, որ այս ջանքերը դրական արդյունքներ կտան», – հավելեց նախարարը։
Ինչ վերաբերում է գերիների մասին տեղեկատվության փոխանցման գործում երրորդ երկրների ներգրավմանը, Միրզոյանը շեշտեց դրա կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում ԿԽՄԿ գործունեության դադարեցումը։
«Այս բացը պետք է լրացվի։ Ընդհանուր առմամբ, մեր աշխատանքը չի բացառում երրորդ երկրների հետ շփումները, բայց առաջին հերթին դրանք ադրբեջանական կողմի հետ անմիջական շփումներ են», – ասաց ԱԳ նախարարը։