Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արարատի մարզպետը տեղյակ չէ իր ղեկավարած մարզում Թուրքիայի քաղաքացիների արկածներից

Aysor.am-ը գրում է.

«Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ չէ՝ ինչ միջադեպ է այս գիշեր տեղի ունեցել Վեդի քաղաքում։

«Չէ՛, տեղեկություն չունեմ։ Չեմ իմանում, տեղյակ չեմ։ Ոստիկանության լրատվական վարչություն դիմեք, այնտեղից պարզաբանում կտան։ Միջադեպ ա եղել ինչ-որ, տեղյակ չեմ, էլի», – Aysor.am-ի թղթակցին ասաց վերջինս։

Հարցին՝ ինֆորմացիա չունի՞՝ միջադեպի մասնակից թուրք ամուսինները շարունակո՞ւմ են գտնվել իր ղեկավարած մարզում, թե ոչ,  Թևոնյանը պատասխանեց. «Չէ՛, տեղյակ չեմ»։

Իսկ միջադեպի մասին իրեն ի՞նչ են պատմել, ի՞նչ մանրամասներ են ներկայացրել։

«Չեմ իմանում», – կրկին խուսափողական պատասխան տվեց Արարատի մարզպետը»։

Հիշեցնենք,  որ ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են եղել։