Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ բեյ Չոլաքյանը հնարավոր ամեն միջոցով պայքարեց թուրք բռնակալության դեմ

29/06/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայագիտական Հայաստան

Արամ բեյ(1) Չոլաքյանը հնարավոր ամեն միջոցով պայքարեց թուրք բռնակալության դեմ՝ միշտ օգտակար լինելով հայկական դիմադրական աշխատանքներին և հայկական իրավունքների պաշտպանությանը:

Այն ամիսներին, երբ Անտիոքի շրջանի հայությունը վերապատվելի Տիգրան Անդրեասյանի հորդորներով և առաջնորդությամբ ապաստանում է Մուսա լեռան վրա, Զեյթունի բնակչությունը 1915 թ. ապրիլ-հուլիս ամիսներին թուրքերի խաբեությունների պատճառով ամենավայրագ միջոցներով տարագրության է մատնվում: Իսկ նրանց առաջնորդներից ոմանք, ինչպես Նորաշխարհյան Նազարեթ Չավուշը, բիրերի հարվածների տակ թուրքական բանտերի նկուղներում ավանդում են իրենց հոգիները: Ճիշտ այդ օրերին Զեյթունի արծվաբնում 21-22 տարեկան մի երիտասարդի՝ Արամ Չոլաքյանի առաջնորդությամբ երևան է գալիս մի հրոսակախումբ՝ բաղկացած մի քանի տասնյակ երիտասարդներից: Նա քաջարի երիտասարդ էր, որ զինվորական-կազմակերպական իրական ջիղ ուներ: Արամը զինագործ վարպետ Հարություն Չոլաքյանի որդին էր, ով Զեյթունի Հայ Ավետարանական համայնքի անդամ էր:

Հասկանալի է, որ Արամը և նրա եղբայրը վաղ մանկությունից վարժ էին զենքի գործածության մեջ: Արամ Շորվողլյանը «Արամ Պէկ Չոլաքեան» խորագրով իր գրքում այսպես է բնութագրում Արամին. «Առնական, վահագնյան կերպարանք ուներ Արամը: 185 սմ. հասակ, ապոլլոնյան համաչափությամբ կանոնավոր մարմին ուներ նա, ֆինջանի պես սև, կրակոտ աչքեր, կլոր, կարմիր դեմք, սև, խնամված բեղեր: Նրա էությունից վեհություն էր բուրում: Երբ փողոց էր դուրս գալիս, յուրաքանչյուր մարդ՝ մահմեդական թե քրիստոնյա, հարգանքով ճանապարհ էր տալիս նրան: Յուրաքանչյուր ոք ակնածանք ուներ նրա նկատմամբ»:

Արամ Չոլաքյանը ամբողջովին տարբեր է հայ ավետարանական մյուս հերոսներից: Առավելապես ռազմի, կռվի մարդ է նա՝ նվիրված իր ազգակիցների ազատագրմանը և մեր դարավոր թշնամուն ամեն գնով տկարացնելուն:

* * *

Արամ Չոլաքյանի հերոսական կյանքը երեք տարբեր շրջաններից է բաղկացած.

1) Արամը և իր հրոսակախումբը 1915-1918 թթ.:  1915 թ. սկիզբն է: Թուրք բանակը Հայդար փաշայի առաջնորդությամբ իր բազմաթիվ պահանջներով գալիս է Զեյթուն: Երիտասարդները ցանկանում են դիմադրել: Զեյթունի մեծամեծները հայ և օտար ոչ զեյթունցի երևելիների հորդորներով որոշում են հանձնվել Թուրքիայի հպատակությանը՝ վստահելով թուրք կառավարության խոստումներին:

Զեյթունցիները խաբված էին: Արդյու՞նքը…Աքսոր, մահ, աղետ:Հենց այդ օրերին երևան են գալիս Արամը և իր հրոսակախումբը:Մի քանի տասնյակ զեյթունցի հայ քաջեր չեն ցանկանում հանձնվել թուրքական իշխանությանը և ապաստանում են Զեյթունից դուրս գտնվող Սբ. Աստվածածին հայկական վանքում: Թուրքերը հարձակվում են վանքի վրա: Սուլեյման բեյը փորձում է վանքի դուռը խորտակել, բայց Արամ բեյը դաշունահարում է նրան:

1915 թվականի մարտի 25: Վանքը ռմբակոծվում է, և Արամն ու իր մարտիկները ապաստանում են լեռան վրա:Այստեղ սկսվում են Արամի և նրա հրոսակախմբի քաջագործություններն ու ասպատակությունները թուրքերի դեմ:

Զեյթունից հեռանալուց հետո այս խումբը մասնակցեց Ֆընդըջաքի ինքնապաշտպանությանը: Հետո եղան Գյավուրդաղի, Կիլիկիայի, Սիրիայի կողմերում՝ հասնելով մինչև Համա, ամեն տեղ օգնելով հայ դժբախտներին և պատուհասելով թուրք զորքերին և կողոպտիչներին: Թուրքերին շփոթության մատնելու համար հրոսակախմբի անդամները քրդական անուններ վերցրին: Արամի անունը Սաբրի բեյ էր:Այս տարիներին տեղի ունեցավ երկու դեպք, որ գաղափար է տալիս Արամի և նրա խմբի գործունեության և նրանց դիմագրաված դժվարությունների մասին:Մարաշի մոտակայքում՝ Սարդար անունով գյուղում, թշվառության մեջ ապրում էին Մալաթիայից, Կյուրինից, Սեբաստիայից այնտեղ ապաստանած որբևայրի տարագիր հայ կանայք: Արամն ու իր խումբը որոշում են օգնել նրանց: Գիշերով պաշարում են գյուղը և համազարկ սկսում՝ բղավելով.

-Հայ ֆիդայիներ ենք. անձնատու՛ր եղեք, ու կխնայենք ձեզ:

Կարճ դիմադրությունից հետո գյուղի մեծերը սպիտակ դրոշ են պարզում: Արամ բեյը ասում է գյուղապետին.

-Այստե՛ղ նայիր, գյուղումդ գտնվող հայ կանայք մեր քույրերն են: Եթե նրանցից որևէ մեկը զրկանքներ կրի, գյուղը կհրդեհենք և ձեզ սրի կքաշենք:

Այս ժամանակ էր, որ Արամը թուրք չեթեի2 դեմ գոտեմարտելիս ծանր վիրավորվում է: Փամփուշտը, նրա ազդրը ծակելով, դուրս էր եկել: Արամը շատ արյուն էր կորցրել, իսկ ազդրին խոր վերք էր բացվել:

Անցնում է երկու օր: Արամի վիճակը հուսահատեցնող էր: Լեռան վրա ի՞նչ կարող էին անել նրա ընկերները: Բարեբախտաբար, լսել էին, որ Ինթիլիում ժամանակակից սարքավորումներով գերմանական հիվանդանոց կա, որի բժշկապետն էր Ֆիլիպ Հովնանյանը: Գիշերը Արամին տեղափոխում են հիվանդանոցի մոտ գտնվող անտառ: Հինգ հոգով գնում են հիվանդանոց: Նրանցից չորսը պահակ են կանգնում դրսում, իսկ մեկը գաղտագողի մտնում է բժշկի ննջասենյակ: Բժիշկ Հովնանյանը հոժարակամ հանձն է առնում այս խիստ վտանգավոր գործը: Նա ութ օր շարունակ գիշերները հիվանդանոցի հեռու թաքստոցում բուժում է Արամին:

2) Արամ բեյը Զեյթունի կառավարիչ 1919-21 թթ.: 1919 թ. հուլիսին զեյթունցիների բեկորներից մի խումբ վերադառնում է Զեյթուն: Երբ հասնում են այնտեղ, կանգ են առնում Ջերմուկ գետի մոտ, որպեսզի հանգստանան: Արամ բեյը ցած է իջնում ձիուց: Մի պահ լռություն է տիրում: Աչքները հառում են դեպի Զեյթուն: Այն լուռ էր: Պաշտամունք են կատարում՝ ի հիշատակ զեյթունցի նահատակների, որոնք սպանվել էին նախորդ չորս տարիներին: Հետո շարունակում են իրենց ճամփան դեպի Զեյթուն:

1919-1921 թթ.՝ ամբողջ երկու տարի, Զեյթունը Արամ բեյի ղեկավարությամբ հայ ինքնավար քաղաք էր: Այն ուներ շուրջ հազար բնակչություն: Արամ բեյի առաջին գործն էր վարչական կարգադրություններ անել և միջընտանեկան վեճերը հարթեցնել: Ներկայացուցչական սկզբունքներով Ազգային միություն է կազմվում: Հասարակական-վարչական յուրաքանչյուր գործ Ազգային միության կողմից էր որոշվում և գործադրվում: Ո՛չ անգլիացիները ոտք դրեցին Զեյթուն, ո՛չ ֆրանսիացիները: Զեյթունը ինքնավար գոյություն ունեցավ երկու տարի:Որպես հայկական ինքնավարության նշան՝ հայկական դրոշը ծածանվում էր նաև այն շենքի տանիքին, որտեղ ապրում էր Արամ բեյը:

Զեյթունում վերահաստատվելուց մի քանի շաբաթ հետո Արամ բեկին լուր է տրվում, որ անգլիացի մի սպա իր հնդիկ թիկնապահի հետ Ալբըսթան գնալու ճանապարհին ցանկացել է տեսակցել շրջանի պետի հետ: Արամ բեկը ոչ միայն համաձայնում է, այլև հրամայում է պատշաճ ընդունելություն ցույց տալ նրան:Կեսօրից հետո գյուղի առաջնորդներից մի քանիսը բակում սպասում են հյուրին: Սպան եկավ, նայեց շուրջը և տեսավ հայկական դրոշակը: Անգլիացի սպան ասում է.

– Սա թուրքական հող է: Սա Հայաստանի Հանրապետության դրոշակն է: Մինչ չիջեցնեք այն, չեմ կարող այստեղ իջևանել: Խնդրի մասին տեղեկացնում են Արամ բեկին:

– Այստեղ հանրապետական Հայաստանի հող չէ,- ասում է Արամ բեյը,- սա մեր նախնիների արյամբ պաշտպանված Զեյթունի հողն է: Մենք այս դրոշակը պարզել ենք Մարաշի անգլիական զինվորական իշխանության արտոնությամբ:

Անգլիացի սպան պնդում է, որ դրոշակը իջեցնեն: Արամ բեկը զինվորական խրոխտ քայլվածքով դուրս է գալիս իր դահլիճից, բարևում սպային, առաջարկում ներս մտնել: Երբ սպան նորից է պնդում իր ասածները, Արամ բեկը նրան ասում է.

– Կարող ես ճամփադ շարունակել, բայց ոչ դեպի առաջ: Դեպի Ալբըսթան քեզ չենք կարող ապահովության երաշխիք տալ:1919-1921 թթ. զեյթունցիները խաղաղ և բարեկամական հարաբերություն ունեին շրջակա գյուղերի և քաղաքների հետ: Նրանք երբեք չարծարծեցին Մեծ եղեռնի դառնությունների թեման: Թուրք հարևաններն էլ գնահատեցին զեյթունցիների այս կեցվածքը:

3) Զեյթունից վերջին նահանջը (1921):Արամ բեկի ղեկավարության տակ Զեյթունում խաղաղ ու հանգիստ ապրում էր մոտ 1000 մարդ: Սակայն Զեյթունը, մանավանդ Արամ բեկը, թուրքերի աչքի փուշն էր: Արամը 1915-1918 թթ. քանիցս հարվածել էր թուրքերի բանակներին:Իսկ այժմ Մուսթաֆա Քեմալի շրջանն էր: Ժամանակն էր քանդելու այս արծվաբույնը:1921 թ. հունիսի 22-ին թուրքական մի բանակ պատերազմ է հայտարարում Զեյթունի դեմ: Ժողովրդի ներկայացուցիչները գալիս են Արամ բեկի մոտ: Վերջինս հուզված, բայց հանդարտ ձայնով հայտարարում է.

– Ազգային միությունը ժողով է գումարել, բայց չի կարողացել միաձայն որոշում կայացնել: Նրանք, ովքեր ցանկանում են անձնատուր լինել, ազատ են: Բայց ես ու իմ ընկերները չենք կարող թուրքին անձնատուր լինել: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի իր անելիքը:

Շուրջ 600 հոգի, որոնց թվում պատվիրակության անդամներ և Բարդուղիմեոս վարդապետը (1895 թ. Ֆռնուզի հերոսը), հանձնվեցին թուրքերին և եկան Մարաշ: Նրանց հանձնվելը ցնծության և վայրագության նոր առիթ տվեց թուրքերին:Մոտ 400 հոգի, որոնց մի մասը կարող էր զենք բռնել, իսկ մյուս մասը՝ ոչ ռազմիկներ, նախ պատերազմում են 5 վաշտ թուրքական զորքերի դեմ և գիշերը բարձրանում լեռ: Թուրք բանակը չի համարձակվում հայերի նահանջից առաջ մտնել Զեյթուն:Այս 400 հոգին Արամ բեկի և Կարապետ Դեմիրճյանի գլխավորությամբ բաժանվում են երկու խմբերի:Նրանք, ովքեր ապաստանել էին լեռներում, տաժանելի ճանապարհ են անցնում: Նրանք աշխատում են Այնթապ և Հալեպ հասնել, բաց չեն կարողանում մուտք գործել այնտեղ: Արամ բեկը կռվի ժամանակ սպանվում է, և նրան հաջորդում է Հովհաննես Սիմոնյանը: 400 հոգուց հազիվ հարյուր հիսունն է մահվանից ազատվում:

1 Բեյ, բեկ, բեգ – մանր ֆեոդալ-կալվածատերերի և պաշտոնյաների տիտղոս Մերձավոր Արևելքում:

2 Չեթե – սերբո-հորվաթերեն «չեթնիկ»՝ աշխարհազորային բառի թուրքերեն աղավաղված ձևն է:

Aram Bey Cholakian

https://amaa.am/…/1144-%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4-%D5%A2…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիրիայում գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը․ SANA

Հաջորդ գրառումը

Այլմոլորակային խաղ, 8 գոլ. Իսպանիան և Խորվաթիան իսկական տոն պարգևեցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
Միջազգային

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025
Նորություններ

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Այլմոլորակային խաղ, 8 գոլ. Իսպանիան և Խորվաթիան իսկական տոն պարգևեցին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական