Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագածավանում, 4 օր է, նույնիսկ գումարով խմելու ջուր չեն կարող ձեռք բերել

25/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից ահազանգում են՝ 4 օր է, խմելու ջուր չունեն։ Համայնքի բնակիչներից մեկը 168.am-ի  հետ զրույցում փոխանցեց նաև, որ Արագածավանի բնակչության շուրջ 95 տոկոսն օգտվում է հատուկ մեքենաներով Թալինից իրենց համայնք բերվող ջրից, ամեն օր մեքենան շրջում է գյուղերով, և մարդիկ տարաներով ջուր են գնում․

«1 ֆլյագեն՝ 40 լիտրը, 350 դրամ է․․․ Հունիսի 21-ից մեքենաները չեն եկել, արդեն 4 օր է՝ խմելու ջուր չունենք, էս պահին մի բաժակ ջուր է տանը։ Պատճառաբանում են, որ Թալինի կուտակման հորերում ջրի սակավության խնդիր կա, ջուր չկա․․․»։

Արագածավանի բնակիչը նաև տեղեկացրեց, որ, եթե նախկինում 1 օրում 2 մեքենա էր գյուղ մտնում, երբեմն էլ յուրաքանչյուր մեքենան՝ 2 անգամ, ապա այսօր ընդամենը 1 մեքենա է մտնում, այն էլ մասնավոր է, դրա համար ոչ բոլորն են կարողանում օգտվել․

«Հացի փուռ կա Արագածավանում, այդ փռի տերը իր սեփական մեքենայով (ցիստեռնով) Թալինից ջուր է բերում, մարդիկ էլ ով շուտ իմանում է, մեքենա ունի, գնում ջուր է առնում։ Ստացվում է, որ ով մեքենա չունի, կամ տարեց մարդիկ են, չեն կարողանում ջրից օգտվել․․․ Հատկապես հիմա, երբ ահավոր շոգ է ու ծիրանի սեզոնն է․․․»։

Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գյուղացու փոխանցած տեղեկությունը.

«Սարի ջուրը պակասել է, այդ բասեինը չի լցվում, որ ջուր հասնի։ Ամեն օր 3-4 անգամ ջուր էին բերում, բայց այսօր բերում են 1 անգամ, չկա էլի․․․ Ոչ անձրև եկավ, ոչ ձյուն եկավ, սպասվում էր նման բան։ Բայց այնպես չէ, որ անելանելի վիճակ է, մենք արտեզյան ջուրը շուրջօրյա մատակարարում ենք, 50-60 տարի է՝ ժողովուրդն այդ ջրից խմում են․․․»։

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք ջրի բաշխումը համակարգվո՞ւմ է, որպեսզի այնպես չստացվի, որ մի բնակիչն ամեն օր ջուր ստանա, մյուսը՝ ոչ։

«Համակարգվում է փողոցներով․ Պահանջվող քանակ չեն տալիս, քիչ-քիչ են տալիս, որ գոնե բոլորին յոլա տանենք։ Այսօր կանգնել էի ցիստեռնի կողքը, ֆլյագեքը չենք լցրել, վեդրոներով՝ 1 վեդրո, 2 վեդրո, որ բոլորին կարողանանք խմելու ջրով ապահովենք․․․»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կհանենք սպիտակ խալաթները եւ կալեկոծենք փողոցները. 539 բժիշկ պահանջել են ազատ արձակել Չարչյանին (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

ՆԱԽՈՐԴԻՑ ՈՒ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽՈՐԴԻՑ ՈՒ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական