Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագածավանի բնակիչները Տավրոս Սափեյանի դեմ ակցիա են իրականացնելու

25/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

168․am-ը գրում է․ Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Թեև նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց համայնքներում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ պայքարը գրեթե բոլոր տեղերում թեժ է լինելու: Կան, սակայն, որոշ համայնքներ, որտեղ իշխանությունը ջանք չի խնայում իր թեկնածուին համայնքի ղեկավար կարգելու ուղղությամբ։ Դրանցից մեկն Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքն է, որի կազմում այս անգամ ընդգրկվելու է արդեն իսկ խոշորացված Արագածավան համայնքը։

168.am-ի Թալինի աղբյուրները դեռ գարնանն էին հայտնել սպասվող նոր ընտրությունների մասին, երբ իշխանություններն այդ մասին չէին էլ հայտարարել։ Ինչպես փոխանցում են համայնքի բնակիչները, վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալին համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանն ակտիվություն է ցուցաբերել։ Քարոզարշավը դեռ չսկսած՝ ակտիվ հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների հետ, ոչ ուղիղ տեքստով, բայց խոստումներ տալիս է։

«Տավրոսը, որտեղ նստում-վեր է կենում, ասում է՝ բան չմնաց, նկատի ունի՝ համայնքապետ է դառնալու։ Ինքը շատ լավ գիտի, որ համայնքում իրեն չեն սիրում, հարգանք չի վայելում, բայց թե ինչի վրա է այդքան վստահ, կարծում եմ՝ կռահում եք։ Ինքը շատ լավ գիտի, որ Արագածավանն իր կոկորդին ոսկորի պես մնալու է, այնտեղ ինչքան փորձեց խաղեր տալ, չստացվեց։ Ճիշտ է՝ Արագածավանի ջահելների մի մեծ կազմ Փաշինյանին է աջակցում, բայց Տավրոսի մասին ամենավերջին բառերով են արտահայտվում․․․ Արագածավանում Տավրոսի դեմ մեծ ակցիա են պատրաստվում իրականացնել»,- ասաց Թալին համայնքից մեր զրուցակիցը, որը, սակայն, չակերտներ չբացեց։

168.am-ը կապ հաստատեց նաև Արագածավան համայնքի իր աղբյուրների հետ, նրանք էլ հաստատեցին, առաջիկայում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Տավրոսի դեմ գործողություններ են իրականացնելու․

«Մենք թույլ չենք տա, որ դա որպես համայնքապետ՝ մտնի մեր գյուղ, ուրեմն Արագածավանի բնակիչներն էդքան թասիբ չունե՞ն, որ Տավրոս ընտրեն․․․ Թող լավ գիտենա, իրա ոտքը մեր գյուղում չպետք է լինի։ Ամեն ինչի ձևերն էլ լավ գիտենք, գիտենք, թե էդ քվեատուփերը ոնց են կազմակերպում, ինչ են անում։ Եթե հույսը դրել է խախտումներով ձայն հավաքելու վրա, ապա չարաչար սխալվում է, աչքներս 4 արած՝ քվեատուփերը հսկելու ենք․․․»։

Դիտարկմանը՝ չէ՞ որ ձեր սիրելի վարչապետի, ՔՊ-ի թիմի թեկնածուն է, որոնց դուք նախորդ տարի վարդի թերթերով էիք դիմավորել, արագածավանցի երիտասարդներն ասացին․

«Որ ուզում եք ճիշտն իմանալ շատ հարցերում մենք փոշմանել ենք, բայց․․․ Սաղիս խաբել են՝ նույն Պապիկյանը, նույն Ալենը, ու այդպես շարունակ։ Այս անգամ նաև այս ձև ենք տրամադրված, որ իրենք իրենց քթին առնեն։ Մի խոսքով՝ մենք լինելով ՔՊ-ի աջակից՝ սեպտեմբերի 25-ին քվեարկելու ենք ընդդիմության օգտին, Արագածավանի մեծ մասը մերժելու է ՔՊ-ին՝ հանձին իր համայնքապետի թեկնածուի․․․»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բյուջեի ծախսերի թերակատարման պատճառը ապիկարության, նաև փնթի կառավարման հետևանք է

Հաջորդ գրառումը

Սա ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու. պատգամավորը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու նախագծի մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Սա ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու. պատգամավորը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու նախագծի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական