Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել․ «Փաստ»

30/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական փոփոխությունների չստացված հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մետրոյում «հպարտ քաղաքացու անձնագիր»-բուկլետ տվեց մի աղջկա, որը պատռեց այդ բուկլետն ու, քաղաքավարի ասած, վերադարձրեց Փաշինյանին: Ի դեպ, այդ օրը մի քանի շատ կարևոր արձանագրումներ եղան։ Եթե այդ աղջիկը պատռեր այդ բուկլետը, դիցուք, դրանից մեկ տարի առաջ, ապա մետրոյի ժողովուրդը չեմ պատկերացնում, թե ինչ կաներ այդ աղջկան, իսկ այդ օրը ոչ ոք նույնիսկ չնախատեց աղջկան, ավելին՝ նույնիսկ մի քանիսը գոհունակությամբ ժպտում էին: Միայն սոցցանցերում մի քիչ «հոշոտեցին» նրան, հասկանալի է՝ ովքեր:

Նույնանման դրվագներ էին հոգևորականի կողմից Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողնելը, զոհված զինծառայողի բարեկամի կողմից գերեզմանին ծաղիկներ դնելու արգելումը և, վերջապես, Փաշինյանի սյունիքյան վերջին տապալված արշավանքը։ Սրանք դրվագներ են, սոսկ դրվագներ, որոնք, սակայն, որոշակի եզրահանգումների տեղիք են տալիս: Եվ ուրեմն, որո՞նք են այդ արձանագրումները։ Նախ՝ այնպես չէ, որ այս երեք տարվա ընթացքում հասարակությունը հլու-հնազանդ կուլ է տվել Նիկոլի արկածները, ուրիշ խնդիր, որ դեմ առ դեմ բողոք արտահայտել են հատուկենտ մարդիկ։ Ես սա օրինաչափ եմ համարում, քանի որ նախ՝ մեր ժողովուրդը չափազանց կոռեկտ ու տոլերանտ է, և բոլորը չէ, որ կարող են կանգնել երկրի ղեկավարի դեմ ու ասել այն, ինչ մտածում են։ Սակայն այս դրվագները լավագույն ինդիկատորն են, թե ինչ է մտածում հասարակության մի մեծ շերտ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մասին։ Հաջորդ արձանագրումն այն է, որ հասարակության մեծ մասը միայն հիմա է հասկանում, որ Հայաստանն արդեն 3 տարի ղեկավար չունի։

Մետրոյի աղջիկը ավելի վաղ էր հասկացել, հոգևորականը, զոհվածի հարազատը՝ մի փոքր ավելի ուշ: Կամ գուցե ավելի շուտ, բայց ի ցույց դնելու պատճառ և առիթ չէր եղել։ Այո, թեպետ պարադոքսալ է թվում, բայց մենք երեք տարի շարունակ չէինք հասկանում, իսկ շատերը չէին ուզում հասկանալ, որ Հայաստանը ղեկավար չունի։ Հարյուր հազարավոր մարդիկ էյֆորիայի տակ փողոցից իշխանության գահին նստեցրին մի մարդու, որն իր կյանքում եղել է ոչ լիարժեք ուսանող, կիսատ լրագրող ու խմբագիր, կիսատ պատգամավոր, վերջապես մարդ, որը չդարձավ պետության ղեկավար։ Դուք տեսե՞լ եք այսքան արկածախնդիր, անհավասարակշիռ, ստախոս երկրի ղեկավար։ Կարո՞ղ է ղեկավարը 30 տարի շատ թե քիչ, լավ թե վատ կառուցած երկրի բանակը գիտակցաբար տանել ոչնչացնելու, համավարակի ամենապիկ ժամանակահատվածում Այո-ի քարոզարշավ անել, անխտիր, առանց բացառության փչացնել բոլոր գործընկեր պետությունների հետ հարաբերությունները, կազմաքանդել տնտեսությունը, պետական ինստիտուտները, ամենուր տարածել թշնամանք, ատելություն, սուտ ու կեղծիք։

 
Մենք այս երեք տարին չենք ունեցել երկրի ղեկավար, մենք այդպես էլ չունեցանք երկրի 4-րդ ղեկավարը։ Դա նույնիսկ գիտեր ինքը՝ Նիկոլը, դրա համար, բացի քանդելուց ու ավերելուց, ուրիշ ոչինչ չէր անում, ոչ մի բանի համար պատասխանատվություն չէր ստանձնում: Հետևաբար ֆարս է նաև նրա հրաժարականը։ Ո՞ր պաշտոնից է նա հրաժարական տվել։ Երկրի ղեկավարի՞։ Ամենևին։ Նա հրաժարական է տվել պարտության սիմվոլի, մերկ թագավորի «պաշտոնից», բայց մի նպատակով՝ առաջիկա ընտրություններում իր հանցակիցը դարձնելու հազարավոր մարդկանց, երկրի կործանման պատասխանատվությունը ուրիշների վրա դնելու, միակ ատելին ու մերժվածը չլինելու համար։ Կարծում եմ՝ նրան էլ է հետաքրքիր, թե Հայաստանում քանի՞ մարդ կա, ով պատրաստ է իր հետ կրել ազգային աղետի, ամոթի և նվաստացման բեռն ու պատասխանատվությունը։ Արձանագրենք. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններ՝ արդեն Հայաստանի Հանրապետության իրական ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը, որքան էլ անբնական, հակաքաղաքագիտական ու հակաբարոյական է, ևս հայտ է ներկայացրել։ Բնականաբար, արդեն երկրորդ անգամ օգտագործելու է իր «զինանոցում» մշտապես առկա էժան պոպուլիզմը, դարակներում պահած քրեական գործերը, տիրաժավորած ստերը։ Մի խոսքով… Ամփոփենք՝ ավելի պարզ ընտրություն Հայաստանում երբևէ չի եղել։ Կա՛մ դու ընտրում ես այսուհետ ևս ամեն օր պատառ-պատառ պարտվելու ճանապարհը, կա՛մ ընտրում ես համազգային աղետից արժանապատվորեն մեջքդ ուղղելու և այս արևի տակ ապագա ունենալու ճանապարհը։ Ուրիշ ընտրություն չկա։ Հունիսի 20-ը մեր օրացույցում չի կարող դառնալ ամոթի ևս մեկ օր: Մեր հասարակությունը, վստահ եմ, դեռ այնքան արժանապատվություն ունի, որ վերջնականապես փակի նիկոլիզմի ամոթալի էջը, իսկ Նիկոլն ու նրա նման որևէ մեկն այլևս Հայաստանի ղեկավար չի լինի»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․04.21թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում ուժի մեջ մտավ կրիպտոարժույթով հաշվարկների արգելքը

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը Հանրապետականը չի քննարկել. Արմեն Աշոտյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025
Նորություններ

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025
Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը Հանրապետականը չի քննարկել. Արմեն Աշոտյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական