Երբ 2023-ին ասում էինք՝ ասե՛ք, կանենք, դա ուղղակի խոստում չէր, այլ հստակ աշխատանքային ծրագիր, և 2024-ին այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք. Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին իր ելույթի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը նախ ներկայացրեց վերջին տարիների աշխատանքը, ապա, խոսքն ուղղելով քաղաքային իշխանությանը քննդատող ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, հայտարարեց. «Երևանի քաղաքապետարանը 2024 թվականին ամենամեծ ծավալի աշխատանքն է արել. 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կմ միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապերտեզներ է հիմնանորոգել: Մեր բյուջեի 113 միլիարդ դրամից 40 միլիարդը՝ 100 մլն դոլարը, ծախսվել է կրթության վրա, մանկապարտեզների երեխաների սնունդը բարելավելու, մանկապարտեզները հիմնանորոգելու… դուք սենց բան էիք տեսել 30 տարվա ընթացքում: Ոչ, սենց բան չէիք տեսել, դուք ուրիշ բանի եք սովոր, դուք սովոր եք, որ քաղաքը պետք է բաժան-բաժան արվի, ամեն մեկն իր հետաքրքրությունների բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա: Դա եք ուզում, դուք դրան եք ձգտում: Դուք ձեր արշինով եք չափով մեզ: Հասկանո՞ւմ եք: Դուք ձեր տեսակով և տրամաբանությամբ եք մեզ չափում, այդտեղ է խնդիրը»:
Ավինյանը նաև հայտարարեց, որ քաղաքային իշխանությունն իր բոլոր խոստումների տերն է, և որ նախկին իշխանության ներկայացուցիչների կարիքը չունի: