Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աստծո դեմ պայքար և ճնշում». Փաշինյանը ցանկանում է ամեն գնով հափշտակել իշխանությունը. Блокнот Россия

10/11/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետը չի խուսափում իշխանությունը զավթելու սրբապիղծ մեթոդներից։ Եկեղեցիներ թալանել, բռնաճնշումներ, կաշառակերություն՝ ամեն ինչ թույլատրելի է։

Նոյեմբերի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականությունը տագնապ հնչեցրեց: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կայքում հայտնվեց հայտարարություն, նույնիսկ կոչ՝ դադարեցնելու «Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական, աստվածամերժ, եկեղեցազավթողական և հակաեկեղեցական քաղաքականությունը»: Հոգևորականները համոզված են, որ երկրում սկսվել է լայնածավալ հակազգային արշավ, որի նպատակն է վարկաբեկել Եկեղեցին և ոտքի կանգնածներին նրա պաշտպանության համար:

 «Մենք ազգային միասնության, մեր հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության, Աստծո կողմից օծված Սուրբ Էջմիածնի՝ համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ հավատարմության կոչ ենք անում»,- ասվում է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հայտարարության մեջ:

Եվ դատելով Հայաստանից եկող լուրերից՝ կարող ենք եզրակացնել, որ եկեղեցու պաշտոնյաները միանգամայն ճիշտ են իրենց պնդումներում. իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, լայնածավալ հակազգային արշավ են սկսել: Օրինակ՝ հոկտեմբերին տեղի ունեցավ Հովհաննավանքի սրբապիղծ բռնագրավումը:

«Գրպանի» հոգևոր կենտրոնը

Արագածոտնի մարզում գտնվող Հովհաննավանքը գրավել է նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որը կարգալույծ է արվել։ Եկեղեցու հաղորդմամբ՝ Ասատրյանը փոխել է վանքի դռների կողպեքները՝ արգելափակելով օրինական նշանակված հոգևորականների՝ Տեր Սարգիս քհն.Սարգսյանի և Տեր Մանուկ քհն. Զեյնալյանի մուտքը։

Բայց ոչ, սա սոսկ շնորհազրկված քահանայի կամայականություն չէ: Սրբապղծությունը թելադրվել է «վերևից»: Հոկտեմբերի 26-ին Ասատրյանը վանքում պատարագ է մատուցել, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ: Ոստիկանությունը փակել է վանքի շրջակայքը, որպեսզի հավատացյալները իշխող վերնախավի աչքին չերևային: Այսպիսով ակնհայտ է՝ վանքի գրավումը Փաշինյանի ուղղակի հրամանն էր: Հասկանալի է, թե ինչու է վարչապետին պետք վանքը: Քանի դեռ Էջմիածնի գլխավոր հոգևոր կենտրոնի գրավումը չի հաջողվում, պետք էր ստեղծել սեփականը՝ իր վերահսկողության ներքո: Ինչը լարվածության ևս մեկ հանգույց կստեղծի՝ «Էջմիածինն ընդդեմ Հովհաննավանքի»:

Ճակատամարտն Էջմիածնում

Այո, Էջմիածին քաղաքը դարձել է Փաշինյանի հոգևորականության դեմ պայքարի կիզակետը։ Շուտով այնտեղ կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ։ Թվում է, թե շատ փոքր, տեղական բնույթի իրադարձություն է, բայց հիմա դրան է սևեռված բոլորի ուշադրությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Բանն այն է, որ ընտրությունները նույնպես դարձել են Փաշինյանի հակազգային արշավի մի մասը։ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու աթոռանիստն է։ Քանի որ Փաշինյանը ցանկանում է ուժով ջախջախել Հայ Առաքելական Եկեղեցին, քաղաքի վարչական վերահսկողությունը նրա համար չափազանց  կարևոր է։ Ավելին, փորձագետները կարծում են, որ այս ընտրությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր նախափորձն են։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ցույց է տվել իր դեմքը Էջմիածնի բնակիչներին։ 2025 թվականի մայիսին նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ։ Եվ ոչ միայն նա, այլև նրա ամբողջ ընտանիքը, որը «մոգական» ուժով հայտնվել էր պաշտոնեական և լիազորությունների դիրքերում։ Օրինակ՝ նրա սկեսրայրը և սկեսուրը մեղադրվեցին քաղաքապետարանից վառելիք հափշտակելու, ինչպես նաև քաղաքում անօրինական շինարարության մեջ։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված չէ սկանդալից և կրկին մասնակցում է ընտրություններին։ Այս անգամ՝ մի թեկնածուով, որը նույնպես աչքի չի ընկնում բարձր բարոյական արժեքներով։

Հերոսի որդին՝ դավաճան

Այսպես, Արգիշտի Մեխակյանը դարձել է ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն։ Հայերի մեծամասնության համար սա իսկական հարված է և դավաճանություն։ Բանն այն է, որ այս քաղաքական գործիչը երկրի ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին է։ Մեխակ Մեխակյանը մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին և առաջիններից մեկն էր, որ պաշտպանեց Արցախը կամավորների փոքր ջոկատի հետ։ Նրա անունով նույնիսկ անվանակոչվել է մի քաղաք, որը նախկինում հայտնի էր որպես Ջրական։

Եվ ահա ստացվում է, որ ազգային հերոսի որդին այժմ ծառայում է ազգային դավաճանին, որը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին, իսկ հիմա բռնաճնշում է կազմակերպում եկեղեցու և հավատքի դեմ, այն ամենի դեմ, ինչի համար է զոհվել Մեխակ Մեխակյանը: Շատերը Հայաստանում համարում են, որ  այդպիսի բարոյական սկզբունքներով քաղաքական գործիչը չպետք է իշխանության հավակնի այն քաղաքում, որը սրբավայր է Հայաստանի ողջ բնակչության համար:

Այն փաստը, որ Մեխակյան կրտսերը պարզապես խաղաքար է Փաշինյանի համար, ոչ ոք կասկածի տակ չի առնում: Օրինակ՝ հայկական Telegram ալիքները հաղորդում են, որ նա իր ընտրարշավը սկսել է «հաղթաթղթերով»՝ կաշառքով ու սպառնալիքներով: «Блокнот»,-ը նախկինում հաղորդել է, թե ինչպես է  Մեխակյանը կեղծ հանդիպումներ անցկացնում և «մարդասիրական օգնություն բաժանում», ինչը, ըստ էության, հավասարազոր է ընտրողների կաշառքի: Բացի այդ, Մեխակյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ճնշում է գործադրում պետական ​​հատվածի աշխատակիցների վրա՝ ստիպելով դպրոցների տնօրեններին կազմել ընտրողների ցուցակներ և «ճիշտ քվեարկել»:

Ամեն ինչ կվճռվի նոյեմբերի 16-ին

Մեխակյանի հետ քաղաքապետի ընտրություններում մրցակցելու է տարբեր քաղաքական ուժերի յոթ թեկնածու։ Փորձագետները նշում են, որ նրա հիմնական մրցակիցը Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանն է։ Նա գլխավորելու է «Առաջ» կուսակցության ցուցակը: Հայտնի է, որ Խաչատրյանը Հայաստանի նախկին նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերն է, ինչպես նաև հետևողականորեն պաշտպանում է Հայ եկեղեցու շահերը:

Բացի նրանից, լուրջ մրցակից կարող է լինել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գրիշա Հարությունյանը։ Նա նույնպես հետևողականորեն պաշտպանում է հայերի հոգևոր և բարոյական շահերը և դեմ է Փաշինյանի կազմակերպած եկեղեցու հետապնդումներին։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։

Ինչո՞ւ է Փաշինյանի համար այդքան կարևոր Էջմիածնում իր մարդուն նշանակելը: Շատերը կարծում են, որ հոգևոր կենտրոնի վերահսկողությունը հնարավորություն կտա վերջնականապես ոչնչացնելու Հայ Առաքելական Եկեղեցին՝ այն վերածելով հարմար քարոզչության գործիքի: Փաշինյանը կանգնած է խոշոր ընտրությունների առջև, և պետք է հաղթել ամեն գնով, այլապես նրան անպայման կհիշեցնեն Արցախի դավաճանությունը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը՝ ազգային հերոս Մեխակ Մեխակյանի որդին, փորձում է քաղաքապետ դառնալ վարչական լծակների և ընտրողներին ճնշելու միջոցով:

Վլադիմիր Սադոֆև

Աղբյուրը՝ Блокнот Россия

«Богоборчество и репрессии»: Пашинян хочет узурпировать власть в Армении любой ценой – ожесточенная борьба развернулась в главной армянской святыне
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մինչև 2030 թվականը Հայաստանում պետք է կառուցվեն շուրջ 1000 մՎՏ արևային ֆոտովոլտային կայաններ. ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ

Հաջորդ գրառումը

Դեռ 7-8 տարի մարդիկ կկարողանան իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակել՝ օգտագործելով նաև ձմռան ամիսներին. Հովհաննես Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Այսօր Բաքվի դատարանում շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Դեռ 7-8 տարի մարդիկ կկարողանան իրենց արտադրած էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակել՝ օգտագործելով նաև ձմռան ամիսներին. Հովհաննես Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական