Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ասկերանում՝ բռնազավթված տարածքում, ադրբեջանցի բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել. կան զոհեր, վիրավոր

Ասկերանի շրջանում՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղումով երկրի ՆԳՆ նախարարությանը:

Նշվում է, որ ISUZU մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է:

Վարորդն ու ուղեւորը ստացած վնասվածքներից տեղում մահացել են, մեկ հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածներով՝ տեղափոխվել հիվանդանոց: