Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից

17/12/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրիայում դեկտեմբերի 8-ին Հայաթ Թահրիր ալ-Շամի (ՀԹՇ) գլխավորությամբ ջիհադիստական խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումը ազդարարեց Բաշար ալ-Ասադի ռեժիմի վերջը։ Ասադը, ապաստան գտնելով Ռուսաստանում, մեղադրել է Թուրքիային իր կառավարությունը տապալելու նպատակով ջիհադիստներին աջակցելու մեջ։ Իր այդ բողոքը նա արտահայտել է իրանցի պաշոնյաների հետ խոսակցությունների ժամանակ, գրում է ermenihaber.am-ը:

Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ Ասադը քննադատել է Թուրքիային այս գործընթացում իր ունեցած դերի պատճառով և Իրանից շարունակական աջակցության երաշխիքներ է փնտրել։

Դամասկոսում հանդիպումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Թուրքիայում։ Ռոյթերսը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հաղորդում է, որ հանդիպումը լարված է եղել. Իրանը դժգոհություն է հայտնել Թուրքիայի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օրակարգերին ենթադրյալ համապատասխանության վերաբերյալ։ Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը Սիրիայի ճգնաժամի համար մեղադրել է Ասադին՝ վկայակոչելով նրա ճնշող իշխանությունը և խաղաղության բանակցություններում ներգրավվելու դժկամությունը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով Միացյալ Նահանգներին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։ Խամենեին, ակնարկելով Թուրքիային, նշել է, որ հարևան երկիրը (Թուրքիան) տեսանելի դեր է խաղացել Սիրիայի զարգացումներում։

Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (նախկին «Սիրիայի ազատ բանակը») և ՀԹՇ-ի բարդ հարաբերությունները շարունակում են ուշադրություն գրավել։ Մինչդեռ այս խմբերն անցյալում բախվել են, նրանց միջև պարբերական համագործակցության մասին պնդումները շարունակվում են։ Այնուամենայնիվ, Անկարան ՀԹՇ-ն դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ ալ-Կաիդայի հետ կապերի պատճառով և շարունակում է բարձրաձայնել իր մտահոգությունները խմբավորման գործունեության վերաբերյալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի պաշտոնյաներին ձերբակալելը Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների պարտականությունն է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

31/01/2026
Նորություններ

Նաթան, Վահան և Հայկազուն Սրբազանները կանչվել են ՔԿ

31/01/2026
Նորություններ

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Նորություններ

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Հաջորդ գրառումը
Canada's Foreign Minister Chrystia Freeland takes part in an event at the University of Ottawa in Ottawa, Ontario, Canada, August 14, 2017. REUTERS/Chris Wattie

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական