Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան». Նաիրա Զոհրաբյան

23/09/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկել է բոլոր այն հյուրանոցներին, որտեղ պահվել են կորոնավիրուսի թեսթ հանձնածներն ու հիվանդ քաղաքացիները։

Եւ ահա Հայաստանի անկախության 29-ամյակին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ոչ մի բժիշկ չի եղել պետական պարգեւի արժանացածների ցուցակում, որովհետեւ առողջապահության նախարարը, որը դեռեւս վայելում է իր դարից երկար ձգվող արձակուրդն ու մագլցում է համայն հայոց եւ Արցախի լեռները, «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ։

Ու քանի որ ինքը որոշել է, որ Դավիդյանցը իր դուրը չի գալիս, որովհետեւ համարձակություն է ունեցել չընդունելու իր առաջարկը, էս մարդը համաճարակի առաջին օրից առաջնագծում կռիվ տվող հիվանդանոցի բժիշկներին որոշել է պատժել։

Իրեն երեւի իր վերադասները տվել են էդ իրավունքը, անձնական մանր վրեժխնդրությունից ելնելով՝ նվաստացնել մի ամբողջ հիվանդանոցի նվիրյալ բժիշկների։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան, ես որոշել էի երբեւէ այլեւս Ձեզ չհիշել ու չհիշատակել։ Բայց Ձեր հետեւողական լռությունն այս ամենին առնվազն տարակուսելի է։

Էդ որ հրամանագիր եք ստորագրում բժիշկների պարգեւատրումների մասին, մի հատ բա չե՞ք հանձնարարում Ձեր աշխատակազմին, որ նայեն, թե ինչո՞ւ պետական պարգեւների արժանացած շատ հարգարժան բժիշկների ցանկում չկան «Նորք» ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսի պատերազմի առաջնագծի բժիշկները։

Ինչի՞ եք լռում։ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը, երբ այս կամ այն ոլորտի նշանակված նախարարն իրեն համարում է «ցար ի բոգ» ու իր անհասկանալի բարդույթները փորձում է ջարդել համակարգի, պետության ու քաղաքացիների գլխին։

Վարչապետի խոսնակը ավետեց, որ առաջիկա օրերին եւս 100 բժիշկ ու նրանց մեջ նաեւ «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգեւատրվեն։

Ի դեպ, վարչապետին ու նախագահին ուղղված բաց նամակից հետո։

Ապրեն բոլոր բժիշկները, այդ թվում՝ Մհեր Դավիդյանցն ու իր անձնակազմը՝ ֆանտաստիկ նվիրումի եւ աշխատանքի համար։

Բայց, միեւնույն է, օդում մի տեսակ մնում է կարեւոր մի հարց՝ մինչեւ ե՞րբ էս մարդիկ իրենց ֆոբիաներով ու նեղ անձնական վրեժխնդրությամբ պիտի ապականեն ամեն ինչ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էյֆելյան աշտարակը «ականապատման» մասին լուրերից հետո վերաբացվեց

Հաջորդ գրառումը

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը. Զոհրաբ Մնացականյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը. Զոհրաբ Մնացականյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական