Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան. Արմեն Գրիգարյան

Օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցված ջանքեր են գործադրել ձեռք բերված առաջընթացը ամրապնդելու և երկխոսությունը խորացնելու համար. Բրյուսելում կայացած համաժողովում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«2025 թվականի հոկտեմբերի 21-22-ին, առաջին անգամ, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունը այցելեց Հայաստան՝ երկկողմ կլոր սեղանի մասնակցելու համար։

Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունից առաջ Բաքու էր այցելել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը՝ մասնակցելու միջազգային անվտանգության ֆորումին:

«Նման այցելություններն ու փոխանակումները կնպաստեն երկու հասարակությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության խթանմանը», – հավելել է Գրիգորյանը: