Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր տարեկան զեկույցում հայտարարել է.- Ամերիկան անտեսել է բոլոր միջազգային օրենքներն ու իրավապաշտպան կառույցների դիրքորոշումները՝ Սիոնիստական ռեժիմին իր համապարփակ և անսահմանափակ աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է Sahab ցանցը մեջբերելով IRNA-ն, շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ում և Անգլիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր տարեկան զեկույցում հայտարարեց.- Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի և արևմտյան այլ պետությունների անվերապահ աջակցությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանը դարձրել է աշխարհի ամենաճգնաժամային կետը Սիոնիստական ռեժիմի մարտական գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների, հատկապես կանանց և երեխաների զոհվելու պատճառով։
Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասված է․- Ամերիկայի գաղտնի ու բացահայտ միջամտությունը երկրների ներքին գործերին և ազգային կառավարությունների գործունեությունը խաթարելը և մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ անկախ երկրների վրա ճնշում գործադրելը երկար անցյալ ունի, և այսօր բոլորին ակնհայտ է իր տիրակալական նպատակների իրագործմանն ուղղված ԱՄՆ-ի երկակի և շահադիտական քաղաքականությունը։
Հղորդագրության մեջ նշված է.-Ամերիկայի հակամարդկային գործողությունները թե ներքին և թե միջազգային հարթություններում, հստակորեն հաստատում են այն փաստը, որ այդ երկրի պետական այրերը և նրա հետ համահունչ երկրները միշտ գործում են՝ ելնելով իրենց քաղաքական նախասիրություններից և շահերից և անտեսում են մարդու իրավունքները։
Աղբյուր՝ ParsToday