Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն անշրջելի է. հետ ենք բերել 210 միլիարդ դրամի գույք ու միջոցներ. Փաշինյան

15/04/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման համակարգն այլևս անշրջելի իրողություն է, այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ ֆեյսբուքյան էջի «հատիկ-առ-հատիկ» խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։

Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։

Այսինքն՝ այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են ՀՀ-ին։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1,7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։

Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և կամ նրանց ընտանիքի անդամների և կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանին և նրա ժողովրդին։

Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդին Փելիս» Ծաղկաձորի հյուրանոցը, Աոքսի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում»,- հայտարարեց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսի 9-ը պետք է կարևոր լինի ամբողջ աշխարհի և հատկապես Եվրոպայի ապագայի համար. Պեսկով

Հաջորդ գրառումը

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Հաջորդ գրառումը

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական