Skip to content
Ապրիլի 2-ը պատմության մեջ
2 Ապրիլ, 2021
մ.թ.ա. 47 թ. – Հուլիոս Կեսարը հաղթանակ տարավ Պոնտոսի արքա Փառնակ II-ի նկատմամբ՝ մեկնաբանելով իր հաղթանակաը «եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձավ թևավոր արտահայտություն։742 թ. – ծնվել է Կառլոս Մեծը , Ֆրանկական կայսրության հիմնադիրը (մահ. 814 թ.)։1453 թ. – Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլիսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29 -ին։1805 թ. – ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը , դանիացի գրող և բանաստեղծ (մահ. 1875 թ.)։1896 թ. – ծնվել է Սողոմոն Թեհլիրյանը , հայ վրիժառու, ով Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային (մահ. 1960 թ.)։1982 թ. – սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը . Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ ։1990 թ. – Երևանում գումարած ժողովում հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը ։2005 թ. – մահացել է Հովհաննես Պողոս II -ը, 264-րդ Հռոմի Պապը (ծնվ. 1920 թ.)։2016 թ. – սկսվեց Քառօրյա պատերազմը . հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կիրառվեց ռազմական օդուժ, ծանր հրետանի, հեռահար հրթիռներ, երկուստեք զոհվեցին հարյուրավոր զինծառայողներ։ Հայաստանն այդ պատերազմում ճնշեց Ադրբեջանին և ստիպեց հրադադար խնդրել:
← Նախորդ հոդվածը Ո՞ւր է նայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հաջորդ հոդվածը → Առեղծվածներ թաքցնող Շուշի