Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն. Արտակ Բեգլարյան

29/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

«Ապրիլի 26-ին ելույթ ունեցա Կոնեկտիկուտ նահանգի Ներկայացուցիչների պալատում՝ Հարթֆորդում, իսկ ապրիլի 27-ին՝ Իլինոյ նահանգի հայկական համայնքի կենտրոնում՝ Չիկագոյում։

Երկու միջոցառումների ժամանակ ավելի քան 400 անձի ներկայացրեցի Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը, մեր ընթացիկ իրավիճակը և ապագայի համար անհրաժեշտ քայլերը։

Մասնավորապես, խոսեցի այն յոթ ռազմավարական նպատակների մասին, որոնք կարևոր եմ համարում Արցախ վերադարձի մեր տեսլականին հասնելու համար՝ օգտագործելով անգլերեն «PERSIST» (համառել) հապավումը՝

Պահել մեր ժողովրդին Մայր Հայաստանում՝ արժանապատիվ և կայուն պայմաններով.

Պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը և մասնավոր ու հանրային սեփականությունը Ադրբեջանի ոտնձգություններից.

Փաստագրել մեր դեմ իրականացված հանցագործությունները և ամրագրել մեր իրավունքները բոլոր հնարավոր ատյաններում.

Ապահովել Արցախի ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն.

Նախաձեռնել արդարադատության ապահովման գործընթացներ և դրանով նաև կանխել նոր ոճրագործությունների կատարումը.

Վերացնել ադրբեջանական հայատյացության պետական քաղաքականությունն ու համակարգը.

Վերադարձնել ադրբեջանական բանտերում տառապող հայ գերիներին։

Ելույթներիս մեջ ընդգծել եմ, որ մեր գլխավոր տեսլականը ապահով, հզոր, զարգացած ու ազգային պատասխանատվությամբ Հայաստանի կառուցումն է, որն էլ ճանապարհ կբացի նաև Արցախին առնչվող տեսլականի ապահովման համար:

Իմ խոսքի ավարտին կոչ արեցի բոլոր ներկաներին պատրաստ լինել հետևողական և երկարատև պայքարի՝ հանուն համամարդկային արժեքների և մեր ժողովրդի ապագայի։

Շնորհակալ եմ Կոնեկտիկուտի հայկական համայնքին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Իլինոյի մասնաճյուղին՝ այս կարևոր միջոցառումները կազմակերպելու և մեր ձայնը բարձրացնելու համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը

Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական