Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելն օրերի հարց է. Արամ Վարդեւանյան. News.am

18/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության մեկնաբանությանը։

«Աշոտ Մինասյանն այս հայտարարության արդյունքում դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է, որ այն նույն հոդվածով, որով մեղադրվում է Աշոտ Մինասյանը, չեն էլ կալանավորվում, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է», – ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատախազությունը հայտնել է, որ այդ հոդվածով վերջին 4-5 տարվա ընթացքում ընդամենը 15 կալանավորում է եղել, մինչդեռ հարյուրավոր գործեր են հարուցվել:

Վարդևանյանի կարծիքով՝ օրերի հարց է Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելը։

Նա հիշեցրեց, որ այսօր կալանավորումների ֆետիշացում է տեղի ունենում եւ կալանավորման միջնորդությունների 80 տոկոսը սկսել է բավարարվել. «Այդ քննարկման ժամանակ դատախազության ներկայացուցիչն ասաց, որ նախագիծ էին բերել, որով առաջարկում են մինչեւ 5 տարի ազատազրկում նախատեսող հոդվածների դեպքում առհասարակ կալանավորումը կիրառվի միայն այն դեպքերում, երբ մարդուն հայտնաբերել են, երբ թաքնվում էր, կամ փախչում էր, կամ հանցանք էր կատարում: Հիմա Աշոտ Մինասյանը մեղադրվում է մինչեւ 3 տարի ազատազրկում ենթադրող հոդվածով: Նա մեկ տարի եղել է ազատության մեջ եւ որեւէ կերպ չի խոչընդոտել, չի թաքնվել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունն արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրմանը, որը վերաբերում էր Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

«Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Հանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։

Համենայն դեպս՝ նույն մեղադրանքով կալանքի տակ գտնված անձանցից որևէ մեկն ապօրինաբար չի պահել այնպիսի հրազեն ու ռազմամթերք, ինչ, ըստ մեղադրանքի, Աշոտ Մինասյանը, այն է՝ 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ՝ յուրաքանչյուրում 2160 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, տրոտիլ (․․․․)։

Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը որպես փաստաբան մասնակցել է Աշոտ Մինասյանի գործով վարույթին և նրան առաջադրված մեղադրանքին ծանոթ է, հարկ չենք համարում շարունակել թվարկել Մինասյանին պատկանող շինությունում հայտնաբերված ապօրինի պահված ռազմամթերքի տեսակները», – արձագանքել էին դատախազությունից։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ-ն այսօր կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպանի

Հաջորդ գրառումը

Լիպարիտյանին ասել եմ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը գուցե դուք չտեսնեք. Բեգլարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Իրավունք

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025
Հաջորդ գրառումը

Լիպարիտյանին ասել եմ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման պահը գուցե դուք չտեսնեք. Բեգլարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Ադրբեջանական մամուլը սկսում է մեղադրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին Ալիևի դեմ մահափորձ պլանավորելու մեջ։ «Вести Баку»-ում լույս տեսած հոդվածը,...

ԿարդալDetails

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025

Մանկավարժական համալսարանի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են

17/10/2025

Նաթան Սրբազանի և Աղան աբեղայի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական